Մայիսի 9-ին Հայաստանի ինը քաղաքներում կկայանա «Անմահ գունդ» քայլերթը

«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթեր 9 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Ալավերդիում, Հրազդանում, Մասիսում և Քասախ գյուղում:

Երևանում ակցիան մեկնարկելու է մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին, Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից: Քայլերթի մասնակիցները, ինչպես նախորդ տարիներին, իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:

Քայլերթին մասնակցելու են ՀՀ ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլք:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com