Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան. Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի  Հայաստան: Այս մասին իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան կգա ոչ միայն ՌԴ նախագահը, այլև՝ ԵԱՏՄ ղեկավարները, որոնք կգան Բարձրագույն խորհրդի նիստին: Դա շատ կարևոր առիթ է Հայաստանում, շատ հաճելի առիթ է՝ տեսնել մեր գործընկերներին Հայաստանում: Կարծում եմ, որ այդ շրջանակներում տեղի կունենա նաև աշխատանքային քննարկում»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Երևան: «Մենք պայմանավորվել ենք, որ մոտ ապագայում այդ այցը կկայանա»,- նշել էր վարչապետը՝ հստակեցնելով, որ ՌԴ նախագահն ընդունել է հրավերը և եթե ոչ 2018-ի վերջին, ապա 2019-ի սկզբին այցը անպայման կկայանա: 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com