«ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ»,- ՆՈՐԱԲԱՑՈւՄ ՆՇԵՑԻՆ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ

   

Մայիսյան եռատոնը ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի ևս Հայաստանի բոլոր գյուղերում ու քաղաքներում նշվեց մեծ շուքով:Արարատի մարզի  Նորաբաց համայնքում նույնպես տոնակատարությունը նշվեց մեծ շուքով  և տոնախմբությամբ, ուր գյուղի մեծերին ու փոքրերին իր շուրջն էր համախմբել եռատոնի խորհուրդը , որի ուղեցույցը եղավ գյուղի կենտրոնում խոյացած մեծ հուշակոթողը՝ նվիրված հայրենական պատերազմի մասնակիցներից մինչև ապրիլյան քառօրյա մասնակից նորաբացցիներին : Բացի այդ, գյուղում բացվեց բացօթյա մշակութային  միջոցառումների տարածք-սրահը և զբոսայգին, որը կառուցվել է համայնքային բյուջեով՝ ի տարբերություն հուշակոթողի, որ կառուցվել է բացառապես համագյուղացիների և բարերարների հանգանակությամբ:Անուն առ անուն հիշվեցին խոշոր բարեգործները: Միջոցառումն ուղեկցվեց երգ ու պարով, զուռնա-դհոլով, հպարտ խանդավառությամբ և հյուրասիրությամբ:

Տոնին իրենց մասնակցությունն էին բերել Արարատի մարզպետը, համայնքապետեր և  հյուրեր:  Նորաբացի  գյուղապետ  Գալուստ Գալստյանը  նշեց, որ  74 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի լավագույն զավակները խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին պատերազմեցին՝ իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ օրինակ ծառայելով հետագա սերունդների համար.  «Որսորդական հրացաններով արցախյան գոյամարտում  կողք կողքի հայրենիքի փրկության համար կռվում  էին նորաբացցիները, որի արդյունքում ձեռք ենք բերել անգնահատելի  անկախ  մեր հանրապետությունն ու Արցախի  հանրապետությունը, ցավոք պատերազմները որդեկորույս բազմաթիվ մայրեր են թողնում: Հայրենիքի ազատագրման  սուրբ գործին մի խումբ  նորաբացցիներ իրենց կյանքը նվիրաբերել են   հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, որի համար  ես իմ գլուխն եմ խոնարհում բոլոր մեր հայորդիների առջև:Մեր հուշակոթողը ևս ապացուցում է, որ մեր հայրերն ու պապերը ձեռք  են բերել ազատ և անկախ ապրելու իրավունքն՝  այն  սերունդներին փոխանցելու համար, իսկ  գալիք սերունդները պարտավոր են անթեղ պահել այդ վառ հիշատակը: Եվ պատահական չէ, որ հուշակոթողի անունն է «Ինձ բացակա չդնեք»:

    Արարտի մարզպետը ևս ողջունեց ներկաներին, ով  հատկապես կարևորեց տոնի խորհուրդը մատաղ սերնդի  հայրենասիրական դաստիարակության համար և մասնավորապես անդրադարձավ նման նախաձեռնություններին ասելով,-«Շատ ողջունելի է , որ  համայնքներում կառուցվում են   նման շինություններ՝  առանց պետության ֆինանսական  աջակցության, փոխարենը  լավ գաղափարների շուրջ համայնքապետի( Գ. Գալստյանի) կողքին են կանգնել    բարերարները, որպեսզի միասնական ջանքերով   իրականացնեն համայնքային կարևոր աշխատանքները»:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com