Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը Օշականում

Ինչպես և Հայաստանի բոլոր գյուղերում ու քաղաքներում, այնպես էլ Օշականում մեծ շուքով ու ոգևորությամբ նշվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 74-ամյակը: Անուն առ անուն հիշվեցին ու փառավորվեցին բոլորը՝ երգ ու պարով, զուռնա-դհոլով, հպարտ խանդավառությամբ:

gmpress.am-ի հետ զրույցում Օշականի գյուղապետ Արամ Ներսիսիյանը նշեց, որ  74 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի լավագույն զավակները խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին պատերազմեցին՝ իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ օրինակ ծառայելով հետագա սերունդների համար.  «Օշականում ամեն տարի տոնում ենք այս օրը, փորձում ենք ավանդույթը փոխանցել հաջորդ սերունդներին և, փառք Աստծո, դա  մեզ մոտ ստացվում է:  600 օշականցի մեկնեցին ճակատամարտ և, ցավոք սրտի, 272-ը  չվերադարձան, բայց դրա արդյունքն այսօրվա անամպ երկինքն է, որը վայելում ենք մենք և դեռ կվայլելեն հետագա սերունդները: Պետք է նշեմ, որ Մոսկվայում բնակվող մեր համագյուղացին ամեն տարի ըստ Մեծ Հայրենականի հաղթանակի տարելիցի թվի, օրինակ այս տարի 74-րդ է՝ 74 հազարական դրամներով պարգևատրում է վետերաններին: Ցավոք սրտի, Հայրենական մեծ  պատերազմի մեկ վետերան ունենք այսօր գյուղում, առողջություն  եմ մաղթում նրան, իսկ հայ ժողովուրդը  թող էլ երբեք պատերազմներ չտեսնի,իսկ տեսնելուց էլ հաղթանակած դուրս գա»,- մաղթեց համայնքապետը:

Գյուղի բնակիչ, Օշականի գրադարանի վարիչ Արև Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում անկեղծ ցանկություն հայտնեց, որ  այլևս ոչ մի սերունդ պատերազմ չտեսնի. «Ամեն տարի օշականցիները մեծ հպարտությամբ նշում են այս օրը, բայց թող որ պատերազմներ այլևս չլինեն: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ մեր հարգարժան գյուղապետից՝ ցանկացած հարցում մշտապես  մեր կողքին կանգնած լինելու և աջակցության համար»:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com