Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես. Ռոբերտ Քոչարյանը` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին (տեսանյութ)

Դատական նիստի ժամանակ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է եղել, և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դուր չեկավ նրա՝ «շարքային կադաստրի աշխատանքի հետ» հետ կապված համեմատությունը:  Արթուր Դավթյանը կոչ արեց կոռեկտ լինել:

Ռոբերտ Քոչարյանը խնդիր համարեց, որ Արթուր Դավթյանն ընդհատեց իրեն, և դատավորն ասաց, որ դատախազն իրավունք ունի հայտարարություն անել: «Ինքը չի ասել, որ հայտարարություն ունի, թող ասի, նոր խոսի»,-հակադարձեց Ռոբերտ Քոչարյանը:

Պաշտպաններից Հայկ Ալումյանը նկատեց, որ դատավորը բոլոր հնարավոր խախտումներից դուրս է գալիս: «Թույլ եք տալիս դատախազությանն ընդհատել մեզանից ցանկացած մեկի խոսքը»,-ասաց նա և նշեց, որ իրենք իրենց թույլ չեն տվել «բռի» ձևով միջամտել:

Դատախազը կրկին կոչ արեց կոռեկտ գտնվել և չափի մեջ լինել: «Ես կոչ եմ անում բոլորին մաքուր իրավական դաշտում, առանց հուզական արտահայտությունների իրենց դիրքորոշումը ներկայացնել»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մեղադրանքը իրավական դաշտի հետ ոչ մի կապ չունի: «Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը, իսկ դատավորն ասաց, որ պետք է խոսեն միայն գործի շուրջ:

Հայկ Ալումյանն ավելացրեց, որ որքան ավելի բարձրաստիճան դատախազ է խոսում, այնքան դատավորը կաշկանդված է:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com