Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Հիշեցնենք, չորս օր շարունակ պաշտպանական կողմը ներկայացնում էր խափանման միջոցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Նրանք հայտարարեցին, որ կալանավորման որոշումն անհիմն է և, նույնիսկ, միջնորդեցին վերացնել 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը։

Նշենք նաև, որ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com