Հայ երաժիշտներն ընդգրկվել են ժամանակակից աշխարհի ամենանշանավոր ջութակահարների վարկանշային աղյուսակում

Հրապարակվել է ժամանակակից աշխարհի ամենանշանավոր ջութակահարների վարկանշային աղյուսակը, որը ներկայացրել է Ranker մշակութային վարկանիշեր կազմող պորտալը:

Ինչպես փոխանցում է culturavrn.ru-ն, վարկանշային աղյուսակը կազմվել է հազարավոր օգտատերերի և դասական երաժշտության երկրպագուների քվեարկության արդյունքում:

Վարկանշային աղյուսակում 30 երաժիշտ է ընդգրկվել, որոնց թվում՝ 3 հայ ջութակահար: Նրանք են Սամվել Երվինյանն ու Սերգեյ Խաչատրյանը Հայաստանից և Իսպանիայում բնակվող լիբանանահայ Արա Մալիքյանը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com