Նշվում է Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակը. ուղիղ միացում՝ Սարդարապատից

Ի

Սարդարապատի հուշահամալիրում նշվում է Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման 101-ամյակը:

Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Սարդարապատ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ:

Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։



Միջոցառմանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com