Իմ նկատմամբ քաղաքում բարձր վստահություն կա. Աբովյանի քաղաքապետի թեկնածու Մանուկ Մկրտչյան

Սույն թվականի հունիսի 9-ին հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու, մի մասում արտահերթ, մյուսներում՝ հերթական: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ևս քաղաքապետի ընտրություններ են, որտեղ ընտրապայքարում են 5 թեկնածուներ: Այս առթիվ մենք այցելել ենք Աբովյան, զրուցել թեկնածուների հետ, հարցումներ անցկացրել բնակիչների շրջանում:

Աբովյանի քաղաքապետի թեկնածու, ԱԱԾ նախկին պաշտոնյա Մանուկ Մկրտչյանի հետ զրուցում ենք նախընտրական քարոզարշավի, ծրագրերի, հիմնախնդիրների և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ:

Պարոն Մկրտչյան, ինչու՞  որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

Նախևառաջ, շնորհակալություն հարցազրույցի համար: Մինչ բուն հարցին անդրադառնալը՝ մի փոքր տեղեկատվական ակնարկ կատարեմ՝ ամեն ինչ ավելի հստակ ասելու համար. ես սովորել և ավարտել եմ Սևան քաղաքի Ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը՝ ստանալով տեխնիկ-մեխանիկի որակավորում, այնուհետև ավարտել եմ  Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղ-մեքենայացման ֆակուլտետը՝ ստանալով  ինժեներ-մեխանիկի որակավորում, որից հետո սովորել եմ ՀՀ ԱԱԾ բարձրագույն կուրսերը, նաև՝ աշխատել եմ որպես մանկավարժ-դաստիարակ, կրթել դաստիարակել եմ բազմաթիվ երիտասարդների և այս քաղաքում երիտասարդների (և ոչ միայն) մեծ բազմություն ունենք, ովքեր սիրելով, հարգելով ինձ որպես անձ, որպես Մանուկ Մկրտչյան, նրանց, ինչպես նաև բազմաթիվ այլ աբովյանցիների կողմից առաջարկներ ստացա՝ թեկնածություն դնելու և և չէի կարող մերժել նրանց, բնականաբար, նաև իմ հնարավորություններն ու ռեսուրսները ուսումնասիրելուց հետո նոր որոշեցի առաջադրվեմ, քանի որ քաղաքապետի պաշտոնը մեծ պատասխանատվություն է:

Նշեմ նաև, որ ես ինքնառաջադրված, անկուսակցական եմ և ընտրվելուց հետո էլ  կկարողանամ  անկաշկանդ որոշումներ կայացնել՝ անվերապահորեն առաջնորդվելով միայն բնակիչների շահերի պաշտպանությամբ: Իմ ընտրվելուց հետո Աբովյանի քաղաքապետարանի դռները բաց են լինելու բնակիչների համար և, օրենքով սահմանված կարգով, համայնքի բնակիչները կներգրավվեն համայնքային գործընթացներում. մինչ այս դեռևս չեմ տեսել, որ ավագանու որևէ անդամ հանդիպի իր ընտրողին, լսի, ստանա առաջարկություններ, հարցեր և, համապատասխան օրակարգ կազմելով, ներկայացնի ավագանու նիստի քննարկմանն ու քաղաքապետին: Ես դա որպես աբովյանից  չեմ նկատել գուցե նաև դա է պատճառներից մեկը, որ  առկա բազմաթիվ պրոբլեմներից շատերը չեն ներկայացվել քաղաքապետին:

Նախընտրական ի՞նչ ծրագրեր ունեք, որո՞նք են դրանցից առաջնահերթ:

Առաջին հայացքից թվում է, թե Աբովյանում չկա որևէ սոցիալական խնդիր, բայց երբ մոտենում ես տարբեր շերտերին՝ տեսնում ես, որ դրանք բազմաթիվ են, այդ թվում նաև՝ աշխատատեղերի պակաս: Առհասարակ, ուսումնասիրելով Աբովյանում առկա բազմաթիվ սոցիալական խնդիրները, նկատելի է, որ քաղաքում աղքատության շեմը բարձր է, որպեսզի կարողանանք մեր բնակչության աղքատության շեմը նվազեցնել՝ իմ նախընտրական ծրագրում առաջնահերթությունը հենց դրան ուղղված ներդրումային ծրագրերն են: Ես, անձնական կապերիս շնորհիվ,   արդեն պայմանավորվածություններ, որոնք արդեն քննարկվել են և որոշում կա, որ Աբովյանում ներդրումներ են իրականացվելու և առաջիկա ամիսների ընթացքում սկսվելու են շինարարական աշխատանքները, դրանով իսկ մեր աբովյանցիներին կապահովենք աշխատատեղերով, կտրվեն արժանավայել աշխատավարձեր և մարդիկ կկարողանան լուծել իրենց սոցիալական խնդիրները: Առաջնահերթ ես ուզում եմ, որ մեր բնակիչն աշխատատեղ ունենա, կարողանա իր ընտանիքի հոգսերը հոգալ:

Քարոզարշավն արդեն մի քանի օր է սկսված է. ինչպե՞ս կգնահատեք Ձեր շանսերը՝ հաշվի առնելով մարկանց վերաբերմունքն ու քարոզարշավին մասնակցությունը:

Ինչպես արդեն նշեցի, առաջադրումս բազմաթիվ աբովյանցիների հորդորով եմ արել, կարող եմ ասել, որ գնահատկանը կտա մեր բնակիչը, ընտրողների փոխարեն չեմ կարող ասել, դա կթողնեմ իրենց, բայց հանդիպումների արդյունքում տեսնում եմ, որ բավականին լավ են տրամադրված իմ հանդեպ՝ որպես քաղաքապետի իրենց թեկնածուի,  հույս,  հավատ ունեն իմ նկատմամբ, քանի որ ես երկար տարիներ աշխատել եմ ԱԱԾ-ում, բայց համաքաղաքացիների հետ  պարբերաբար շփումներում մշտապես գերիշխել է փոխադարձ հարգանքն ու վստահությունը, հարաբերությունները մեր աբովյանցիների հետ մշտապես եղել են բարի դրացիական և իմ նկատմամբ քաղաքում բարձր վստահություն կա, համոզված եմ, որ ճիշտ ընտրություն կկատարեն և իրենց վստահության քվեն ինձ կտան. ես տեսնում եմ այդ տրամադրվածությունը:

Քաղաքապետի աթոռի համար պայքարող թեկնածուները շատ են այստեղ, ինչպիսի՞ն է մրցակցությունը:

Հարցը ես կթողնեմ որպես կարծիք հայտնի մեր ընտրողը, ես չեմ ուզում ամպագոռգոռ խոսքեր ասել, բայց իմ ունեցած ռեսուրսը, հնարավորությունները գնահատում եմ լավ և, իհարկե, չեմ թերագնահատում որևէ այլ թեկնածուի հնարավորությունները, բայց, միևնույն ժամանակ, մեղմ ասած,  չեմ թերագնահատում նաև իմը: Մենք հաղթելու բոլոր շանսերն ունենք:

Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

Նոր Աբովյան:

Ձեր նախընտրական կոչը Ձեր ընտրողներին, այն մարդկյանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ում ընտրեն  կամ, առհասարակ,  չեն պատրաստվում գնալ ընտրության:

Իհարկե, ճիշտ հարց եք տալիս, ես հանդիպումներ ժամանակ նկատում եմ, որ կա չկողմնորոշված և անտարբեր զանգված, նկատել եմ նաև, որ մեր բնակիչները հուսահատ են և բարձրաձայնում են տարբեր խնդիրների մասին: Ես քիչ առաջ նշեցի, որ  նախընտրական ծրագրիս առաջին մասը վերաբերվում է ներդրումներին, երկրորդը՝ քաղաքային տնտեսությունը, իհարկե, ընդհանուր առմամբ, քաղաքում կանչապատումից, բարեկարգումից սկսած մինչև վերոնշյալ աշխատատեղեր անելիքներ շատ կան, իհարկե, որոշակի աշխատանքներ կատարվել են քաղաքում գործող քաղաքապետի օրոք, սակայն բնակչության թիվն օրեցօր աճում է, քաղաքն ընդլայնվում՝ առաջ բերելով նորանոր խնդիրներ, որոնց լուծման համար համակարգված ու հետևողական աշխատել է պետք: Բազմաթիվ պրոբլեմներ կան՝ սկսած խաղահրապարակների, ջրավազանների, շենքերի տանիքների հիմնանորոգումից, վերանորոգումից, կանաչ գոտիներից, արտաքին լուսավորման համակարգից, ասֆալտապատումից, այն ամենից, ինչը մեր բնակիչն անզեն աչքով տեսնում է: Խնդիրները բազմաթիվ են և ,ես իմ հանդիպումների ժամանակ տեսնում եմ, որ  ինձ վստահում ու հավատում են, կա ընտրազանգված, որոնց համար, ինչպես իրենք են ասում, վերջին հույսն են, քանի որ երկար տարիներ խոստումներ են տվել և չեն իրականացրել, իսկ որոշներն էլ անտարբեր են, հուսահատ, ես համոզված եմ, որ այդ անտարբեր ու չկողմնորոշված ընտրազանգվածից էլ մարդիկ կներգրավվեն մեր նախընտրական քարոզարշավում և կընտրեն իրենց վստահված թեկնածուին՝ Մանուկ Մկրտչյանին:

Կոչ եմ անում, որ մեր համաքաղաքացիները լինեն հանդուրժող, չտրվեն պրովոկացիաներին, սադրանքներին, արդեն իսկ նկատել եմ, որ որոշ մարդիկ իմ փակցված նկարները պատռում են, տեսանյութ ունենք, որն արդեն փոխանցել եմ ոստիկանությանը, բնականբար, թեկնածուներից մեկի կամ գուցե նաև մի քանիսի, համակիրների ձեռքի գործը կարող է լինել, դա ես չեմ կարող ասել, հետաքննությունը ցույց կտա: Ես խիստ եմ լինելու նման ոչ համաչափ երևույթների նկատմամբ: Մի պաշտոնյա էլ կա մեր հայտնի թաղամասերից մեկում, որի անունը չեմ ցանկանում այժմ նշել, իմ հասցեին ոչ հարիր արտահայտություններ է անում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, դա թողնում եմ իրեն, թող ինքը գիտակցի, որ չի կարելի, մենք հունիսի 9-ից հետո շարունակելու ենք ապրել կողք կողքի:

Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին, բոլոր թեկնածուներին, նրանց համախոհներին, որ լինեն զուսպ, մենք հայտարարում ենք, որ գնում ենք նախընտրական քարոզարշավի քաղաքակիրթ ճանապարհով, բայց բանից պարզվում է , որ թույլ են տրվում ոչ իրավաչափ երևույթներ: Կոչ եմ անում լինել հանդուրժող, դրսևորել լավ վերաբերմունք բոլոր թեկնածուների նկատմամբ և ընտրեն այն թեկնածուին, ում անվերապահորեն վստահում են:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com