Մեկ համայնք, մեկ ընտանիք. Ազատամուտի համայնքապետի թեկնածու

 Դեռևս նախորդ տարի  Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանին անվստահություն հայտնեց ավագանին և համայնքի ազգաբնակչության զգալի հատվածը, որին հաջորդեց գյուղապետի հրաժարականը : Ապա ավագանու անդամներից Վահագն Ալավերդյանը նշանակվեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Առաջիկա կիրակի օրն էլ կայանալիք  ՏԻՄ ղեկավարի ընտրություններին Ազատամուտում արտահերթ ընտրություններ են , որին կմասնակցի ՀՅԴ- ական  միակ առաջադրված Վահագն Ալավերդյանը:  Վերջինիս հետ զրուցեցինք համայնքի խնդիրների և իր նախընտրական ծրագրերից:

Պարոն Ալավերդյան բարոյահոգեբանական ի՞նչ վիճակում է համայնքը հաշվի առնելով դեռևս ամիսներ առաջ  գյուղում լարված վիճակը և համայնքային նշանակության ի՞նչ աշխատանքեր է իրականացվել:

-Գիտեք, համայնքում գլխավորը մթնոլորտն է փոխվել:  Ժողովուդը ակնկալել է , որ համայնքապետը անկողմնակալ  լինի և ազգաբանկչությանը  չբաժանի հակառակորդների և յուրայինների: Բացի այդ ազգաբնակչությունը  ցանկանում  է տեսնել այնպիսի համայնքապետի,  ով  լսելու ունակություն ունի:  Իսկ համայնքի զարգացման համար վերջին ամիսների ընթացքում  ազգաբանկչության կողմից բազմաթիվ առաջարկություներ եմ ստացել համայնքի զարգացման հետ կապված, որի հիմնական շեշտը ուղղված է քիչ ծախսով համայնքին հասցնենք մաքսիմում արդյունքի: Համայնքի խնդիրները  շատ են ՝ ներքին ասֆալտապատման, ջրահեռացման, բազմաբնակարան շենքերի տանիքների քայքայվածություն, նրբացքներ, նոր գերեզմանտան ստեղծում, հացատուն և այլն:  Իսկ այս պահին համայնքի մի շարք ենթակառուցվածքներում իրականցվում են հիմնանորոգման աշխատանքներ մասնավորապես մշակույթի տան տանիքի փոփոխումն ու ներքին հարդարման աշխատանքները : Ֆուտբոլի դաշտի վերականգնումը:  Բացի այդ  շուտով ի  ուրախություն մեզ կառավարության սուբվենցիոն ծրագրով  հետ կբերենք գյուղապետարանի տիպային շենքը:

Այսօր ընտրություններին ընդառաջ լարվածության ստեղծման միտում որքանո՞վ է նկատվում   նախկին գյուղապետի և իր  թիմակիցների կողմից:

 -Ճիշտն ասած ոչ մի ալիք շատ շուտ չի մարվում, բայց մարման միտում կա, որը նախորդ վեց ամիսների ընթացքում:  Հասանք նրան, որ վերացել են ճամբարային մտածելակերպը : Այդ է վկայում միասնական մեր թեկնածուի առաջադրումը , որը ենթադրում է, որ կողմնապահության չկա, համայնքը միասնական է դարձել:

Պարոն Ալավերդյան ո՞ր խնդիրներին եք պատրաստվում առաջնային լուծում տալ , համայնքապետ ընտրվելու դեպքում:

-Ես երբ դեռ ամիսներ առաջ նշանակվեցի ժամանակավոր պաշտոնակատար, արդեն իսկ այդ ընթացքից սկսված գույքագրել  եմ այն խնդիրների շարքը, որը համայնքում առկա են և ըստ կարևորության և առաջնայնությամբ  նրանք իրականցվել են և շարունակվելու են ընտրություններից հետո: Նշեմ, որ իմ նշանակման առաջին իսկ օրից ձեռնամուխ ենք եղել ուսանողական տրանսպորտային միջոցի անվճար տրամադրումը մեր համայնքի ուսանողներին և աշակերտներին, որոնք յուրաքանչյուր օր մեր ուսանողներին սպասարկում է Իջևան տանելով , իսկ աշակերտներին ցանկածաց միջոցառումների և էքսկուրսիաների համար: Ի ուրախություն  մեզ վերջերս նույնիսկ մանկապարտեզը բացեցինք իր խաղահրապարակով մեր հովանավորների միջոցնեով: Առաջիկա անելիքներից պետք է նշեմ մեր համայնքի բազմաբնակարան 20 շենքերի վիճակը, որից 15-ի տանիքը անմխիթար վիճակում են , որոնց պետք է նունպես վերականգնել նորերով:

Միակ թեկնածու առաջադրվելը արդյո՞ք շատ պարտավորեցնող է և ի՞նչպես եք կազմակերպում  Ձեր հանդիպումները:

-Գիտեք շատ պարտավորեցնող փաստ է համայնքապետի միակ թեկնածու լինելը: Այո, վատ է նույնիսկ այն առումով , որ մոտիվացիա չկա, ընտրության հնարավորություն չկա , որպեսզի մարդուն կարողանաս ընտրատեղամաս բերես, սակայն այդ ամենի հետ մեկտեղ վստահությունը պարտավորեցնող է: Իսկ քարոզարշավը կազմակերպում եմ բակային հանդիպումների շրջանակներում, որի ընթացքում ժողովրդին ներկայացնում եմ իմ ծրագրային նախընտրական խոստումները:

Ձեր կուսակցական լինելու փաստը ի՞նչպես է ընդունվում այս օրերին , որպես  թեկնածու:

-Գիտեք մեր տեղական իշխանությունների հետ միասին աշխատում ենք համայնքի խնդիրների լուծման և զարգացման համար, առողջ մթնոլորտում:  Որևէ խնդիր չկա կուսակցական լինելու փաստի հետ կապված:  Մեր իշխանությանների որդեգրած քաղաքականությունը մի սկզբունք ունի՝ աշխատող մարդուն դավանանաքը, կրոնը կապ չունի, գլխավորը ՀՀ քաղաքցի է և ցանկանում են մեր երկրում դրական փոփոխություններ լինի:

 —Ու՞նեք կարգախոս:

— Մեկ համայնք , մեկ ընտանիք:

Հ.Գ.Ազատամուտցիները տեղական իշխանությունների հետ միասին ցանակնում են, որ Ազատամուտին կառավարությունը շնորհի քաղաքային համայնքի կարգավիճակ, որի պահանջի դիմումի տակ ստորագրել են հազարից ավելի ազատամուտցիներ:

 ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com