Դեպի պայծառ ապագա . Համայնքապետի թեկնածու


Հունիսի 9-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ղեկավարի ընտրություններ, իսկ Արմավիրի մարզի Ապագա համայնքում սպասվում են արտահերթ ընտրություներ: Դեռևս ամիսներ առաջ անձնական դրդապատճառներով հրաժարականի դիմում էր ներկայացրել երկարամյա համայնքապետ Արտաշես Բարսեղյանը: Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Պետրոս Ավագյանը: Այժմ, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ավագյանի հետ իրենց թեկնածությունն են առաջադրել նաև Գրիգոր Մանուկյանը և Գևորգ Մելիքյանը:
Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Պետրոս Ավագյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց գյուղում իր կատարած աշխատանքների ծավալը և առաջիկա ծրագրերը:
Սակայն մենք մինչ հարցազրույցին անդրադառնալը ներկայացնենք ժողովրդի արձագանքը թեկնածու Պ. Ավագյանի նկատմամբ,-«Մենք կուզենայինք, որ համայնքապետ ընտրվի պարոն Ավագյանը: Նա խելացի , կրթված մարդ է, միշտ եղել է մեր կողքին:Այս ընթացքում այնքան աշխատաք է իրականացրել, որ էլ չասած, էն որ դաշտամիջի ճանապարհները հարթեցրեց՝ ոչ ոք չէր անի»,- ասացին գյուղացիները:
Թեկնածուի խոսքերով՝ այս ամիսների ընթացքում գյուղում նշվել են բոլոր միջոցառումները , դպրոցը վերանվանվել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս համագյուղացի կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անվամբ: Դարակազմիկ աշխատանք է իրականացվում համայնքի ոռոգման ջրի համակարգում, կառավարության ծրագրի և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հերթական պոմպի տեղադրումը կլուծի 100 հա հողատարածքի ոռոգումը. «Գյուղին լավ ժառանգություն է թողել նախկին գյուղապետ Արտաշես Բարսեղյանը:Վերանորոգված մանկապարտեզ, բուժամբուլատորիա, զբոսայգի և այլն: Իսկ իմ ընտրվելու դեպքում ձեռնամուխ եմ լինելու, նախ և առաջ, այդ ամենը պահպանելու գործին: Սակայն, դրանց զուգահեռ, ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի իրականացումը լինելու է գերակա ինձ համար»,-նշեց պարոն Ավագյանը, ով շարունակելով թեման ասաց. «Մենք ունենք հիանալի սպորտ դպրոց, որը հայտնի է իր առաջատար մարզիկներով, որոնց ձեռքբերումները զգալի են, միջազգային մրցարշավներում, սպորտի զարգացման նպատակով առաջիկայում կկառուցվի ևս մեկը: Իսկ համայնքային կարևորագույն խնդիրներից այս պահին համարվում է ոռոգման ջուրը և գիշերային լուսավորությունը, որոնց լուծում կտրվի առաջիկայում»:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com