Նիդերլանդների խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի հայտարարությունները

Նիդերլանդների խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները:

Նիդերլանդներում հայ համայնքի նախագահ Մաթո Հախվերդյանը թվիթերյան իր էջում գրել է, որ երկրի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանության զոհերի հասցեին Էրդողանի հայտարարությունները, ինչի համար հայ համայնքը հայտնում է իր շնորհակալությունը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության ժամանակ շատերը մահացել են հայ հրոսակախմբերի և զինված խմբավորումների հրահրաց անկարգությունների ժամանակ:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com