Երևանի Աջափնյակ թաղամասի մի շարք հասցեներում հունիսի 14-ին 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 14-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Գ-1 և Նորվեգական թաղամասերի, Նազարբեկյան թաղամասի թիվ 1/9, 31/4, 39 առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան 1-ին և 3-րդ նրբանցքերի գազասպառողների գազամատակարարումը:                                               

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com