Հաճախ պաշտոնյաների անգործունեության հետևանքով զրկվում ենք օտարերկրյա ներդրումներից


ՀՀ –ում ներդրումային  միջավայրի  բարելավման և նրա  խնդիրների շուրջ  մեր հարցերին պատասխանեց  Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ Սարգիս Աղաբեկյանը:

Պարոն Աղաբեկյան, արդյո՞ք ներկայաիս վարած տնտեսական քաղաքականությունը կարող է նպաստել ներդրումների հոսքին:

— Բնական է, որ ներդրումները ՀՀ տնտեսական զարգացման կարևորագույն առաջնահերթություններից են և ներդումների մասով հաջողություն արձանագրելու համար առաջնային է, որ պետությունը լինի իրավական, ներդումները պաշտպանված լինեն օրենքով, հարկային օրենսդրությունը լինի պարզ և բացառի տարբեր տեսակի մեկնաբանությունները: Պետք է տնտեսական քաղաքականությունը լինի կանխատեսելի: Իսկ պետական պաշտոնյանների կողմից տնտեսական ոլորտի սպասարկման գործառույթները լինեն նաև հանրային վերահսկողության ներքո, այդ թվում՝ ներդրողների գործարարների կողմից ձևավորված հասարակական կառույցների կողմից:

Պետք է նաև նախատեսել պետական պաշտոնյանների կողմից գործարանների օրինական պահանջները անհիմն մերժելու մասով պատասխանատվություն:

Պարոն Աղաբեկյան, ամիսներ առաջ տնտեական հեղափոխության  մեկնարկի մասին հայտարարվեց: Ա՞րդյոք այսօր տնտեսական հեղափոխության գոնե նշույլներ նկատելի են:

— Ներկայումս դժվարանում եմ գնահատել, թե գործադիրը ինչ նկատի ունի տնտեսական հեղափոխություն հայտարարելով: Որովհետև տնտեսության ոլորտում շատ կարևոր էծրագրավորված կանխատեսելիությունը: Կարևոր է նաև, որ տնտեսական երկնիշ զարգացման տեմպեր ապահովվելու համար նախ կառավարությունը հաշվառի կենսունակ արտադրողական ուժերը` ըստ ոլորտների և կենսունակ գործարաներից փորձի կազմակերպել ըստ ճյուղերի: Այդ թվում կոպեռացիայի կիրառման հնարավորությունները իրացնելով` ֆինանսավորման տեխնալոգիաների և այլ անհրաժեշտ ռեուրսների աղբյուրների հայթայթման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով` այդ թվում օրենդրական բնույթի, ձեևավորել այն պոտենցիալը, որը մրցունակ կլինի և կնպաստի ՀՀ արագ տնտեսական զարգացմանը:

Օտարկերյա ներդրողները այս պահին հետաքրքրված են ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելու առումով:

— Նախ օտարեկրյա ներդրողները որպեսզի ՀՀ-ում ներդրում անեն պետք հստակ իմանան, որ ներդրումները երաշխավորված են օրենքով և իրավակիրառական պարկտիկայով, իսկ պետական ապարատը պետք է գործի շատ ճկուն և նշված գործարարների համապատասխան թույլատվությունները կամ այլ ակտերը  պետք է կայացվեն շատ արագ օրենքով սահմանված ժամկետում: Ոչ թե միջանկյալ պատասխաններով, կամ մերժելով: Օրինակ, ես այսօր ունեմ գործընկեր ՌԴ-ից, ով ցանկություն ունի մոտ 20 միլիոն դոլարի ներդրում անել Երևան քաղաքում: Հողատարածք է ձեռք բերել, համապատասխան հայտ ներկայացրել, որպեսզի  ճարտապետահատակագծային առաջադրանք ստանա Երևանի քաղաքապետարանից: Սակայն ամիսներ են անցել, դեռ այդ թույլատվություն չի ստացել: Հիմա պատկերացրեք քսան հազար քառակուսի մետրանոց շենք կառուցելու համար մոտավորապես կկատարվեր 10-12 միլիոն դոլարի ներդրում, դրա 32 տոկոսը լինելու հարկ ԱԱՀ-ի, շահութահարկի տեսքով և այլն: Ստեղծվելու են բազմաթիվ աշխատատեղեր: Ըստ էության այդ ներդրում չիրականացնելը պետության համար ենթադրելու է մետավորապես երեք միլիոն դոլարից մի քիչ ավել գումարի չափով լրացուցիչ հարկերի կորուստ և թվով մոտ 70 հոգու համար քիչ աշխատեղ: Հիմա պետական պատոնյանները թույլատվություն դեռ չեն տվել, իսկ պետությունը պատասխանատու պետք է լինի դրա համար թե չէ: Չի կարելի այնպես դիտարկել, որ եթե պետբյուջեից մեկը հազար դրամ է գողանում դրա համար պետք է նստացել, իսկ երբ պետության անգործության հետևանքով միլիոնավոր դոլարներ ենք կորցնում ոչ ոք պատասխանատվություն չկրի: Նույնը այլ ոլորտնեիի հետ կապված:

Այսինքն՝ շատ դեպքերում պետական պաշտոնյաների անգործության հետևանքո՞վ ենք զրկվում օտարերկրյա  ներդրումներից:

— Ավելին ասեմ՝ պետական պաշտոնյաներ ասելով, իհարկե, նկատի չունենք բոլորին: Սովորական մասնագետները, ովքեր փորձառություն ունեն՝ իրենց գործը բարեխիղճ կատարում են, բայց համապատասխան ղեկավարը, ում վերջնական որոշումից է կախված նշված ակտի ընդունումը, չի կոմնորոշվում: Պետական ապարատը այդ դեպքում ի՞նչ անի, այսինքն՝ այսօր ներդրումները խթանելու համար ՀՀ-ում անպայման պետք է կիրառվի այն իրավակիրառական պրակտիկան, որով համապատասխան շահառուն դիմի պատկան մարմիններին, և պետական մարմինները կատարեն քննություն ու պարզեն, թե պետական կառավարման համակարգի որ օղակում է անգործություն դրսևորեվել և չեն սպասարկվել հանրային կարիքները այն ծավալով, որով անհրաժեշտ են, որպեսզի այդ ներդումները իրականացվեին:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com