Ըստ էության, այս բյուջեն իրականացրել է մի քաղաքական թիմ, որն այն չի ձևավորել. Վահե Էնֆիաջյան

ԱԺ-ում այսօր թեժ քննարկումներ էին ընթանում՝ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագծի հետ կապված: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը gmpress.am- ի հետ զրույցում անդրադառնալով հարկային օրեսնգրքում փոփոխություններ կատարելու հարցին՝ ընդգծեց գյուղատնտեսության դերի, նախարարության կարևորության մասին՝ նկատելով, որ ոչ մի գործունեություն ինքնանպատակ չպետք է լինի և ՀՀ տնտեսության մեջ գյուղատնտեսությունը չափազանց մեծ, ավելի ճիշտ կլինի ասել, ռազմավարական նշանակություն ունի. «Մեր երկրի  գյուղաբնակ բնակչությունը կազմում է ընդհանուր թվի 36,1%-ը և մեր մշակահողերի փաստացի 60%-ը չի մշակվում. սա շատ վատ ցուցանիշ է մեր փոքրիկ երկրի համար, այդ իսկ պատճառով մենք մեր լիազարությունների շրջանակներում, նաև անձամբ առիթ եմ ունեցել  6-րդ գումարման ԱԺ-ի ընթացքում հայտարարություններով հանդես գալու, որը շարունակում եմ իրականացնել նաև արդեն 7-րդ գումարման ժամանակահատվածում՝ ԲՀԿ խմբակցության անունից ներկայացնելով հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որպեսզի իրականում գյուղատնտեսության հետ կապված փոփոխություններ արձանագրվեն, որի անհարժեշտությունն այսօր կա , բայց ունենք նաև քաղաքական իրողություններ և մեր վերոնշյալ մտահոգություններն այս ամբողջ ժամանակահատվածում ներկայացրել ենք նաև խորհրդարանի քննարկմանը, թե ինչ զարգացումներ, ինչ հետևանքներ կլինեն, դեռ կտեսնենք, բնականաբար, իշխող քաղաքական ուժն իր ծրագիրն է ներկայացրել, իր մոտեցումները՝ հետագայում նաև դրանից բխող պատասխանատվության հետ կապված հարցերը»: Անդրադառնալով  Սերգեյ Բագրատյանի բուռն ելույթին՝ պարոն Էնֆիաջյանն ասաց, որ վերջինս իր մտահոգությունները հայտնելով հանդերձ՝ նաև հիշեցրեց, որ ինքն այդ խնդիրների մասին օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որին հաջորդել է երկրորդ նմանատիպ, նույնաբովանդակ օրենսդրական նախաձեռնությունը, ինչի հետ կապված նաև հնչեցրեց իր կոշտ գնահատականը:

«2018թ.-ի բյուջի կատարողականի մասով մենք մեր մեկնաբանություններն արել ենք և, ըստ էության, այս բյուջեն իրականացրել է մի քաղաքական թիմ, որն այն չի ձևավորել և, բնականաբար տարբեր, այսպես ասած, անհարթ մոտեցումներ կան, բայց, այնուամենայնիվ, կյանքն առաջ է  ընթանում և 2019թ.-ի առումով մենք արդեն իսկ պետք է այլ հարթություն վրա, բոլորովին այլ մոտեցումներ արձանագրենք և երբ հերթը գա 2019թ.-ի բյուջեի կատարողականին՝ հետամուտ ենք լինելու դրանց իրականացմանը, որպեսզի մեր երկրի քաղաքացիներն, ի վերջո, շոշափելի փոփոխություններ տեսնեն», — հավելեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com