ԱԺ-ում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի 2018-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստերի աշխատանքը։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանի երդման արարողությունից հետո, ԱԺ-ն կշարունակի քննարկել հերթական նիստերի օրակարգում կիսատ մնացած հարցերը։

Խորհրդարանի օրակարգում այսօր Հարկային օրենսգրքի մեծ փաթեթն է։

Օրակարգում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։

Այսօր խորհրդարանին կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com