Զինծառայող է մահացել, հանգամանքները պարզվում են․Արծրուն Հովհաննիսյան

Ցավալի լուր. Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ shamshyan.com կայքը հաղորդել էր, որ այսօր ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի զինվորական պալիգոնից և նա ժամկետային զինծառայող էր:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com