Արդարության հետքերով…

Պրոֆեսոր Պետրոս Համբարձումյան. <<Ճարտարապետաշինարարական համալսարանը օտար մարմիններից հրատապ մաքրվելու խնդիր ունի>> հոդվածն ընթերցելիս՝ մի քանի կարևոր հարցերի անդրադարձ տեսա , ինչն էլ պատճառ դարձավ ,որպեսզի գրեմ այս թեմայով ,քանզի կրթությունը և նրանում առկա խնդիրներն ուղղակի չի կարելի անտեսել ,որպեսզի շատ ավելի մեծ փորձանքի առաջ չկանգնենք :Հոդվածում բարձրացված հարցերին հերթով անդրադառնալու եմ ՝մի ամբողջ շարք ներկայացնելով ,իհարկե, զրուցելով այն մարդկանց հետ ,որոնց անունները հիշատակված են նյութում: Ասել,թե սա խճճված պամություն է ,այնքան էլ տեղին չի լինի ,քանի որ փաստերն ինքնին ապացուցում են ,որ ցանկացած ասելիք ,երբ հիմնավորված է փաստերով , ուրեմն , արդարացված է: Հիմա .հերթով պատմեմ ,որ դուք էլ հասկանաք ,թե ինչ է կատարվում նշված հաստատությունում։ Պրոֆեսոր Համբարձումյանն իր զրույցում՝ շատ կարևոր խնդիրների շարքում , անդրադարձել էր նաև սարքերի, սարքավորումների հետ կապված հարցերին , ուստի, հասկանալու համար ,թե որն է անհանգստության պատճառը, զրուցել եմ հիդրավլիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի հետ։

Պարոն Մարգարյան, Դուք երկար տարիներ աշխատում եք այս համալսարանում։ Արդյո՞ք համակարծիք եք պարոն Պետրոս Համբարձումյանի հետ։ Ի՞նչ սարքավորումների մասին է խոսքը, ո՞րտեղ են այդ սարքավորումները:

Պետրոսի բարձրացրած հարցերն իսկապես հրատապ են և անհապաղ լուծում են պահանջում։ Հիմա սկզբից պատմեմ , որպեսզի ամբողջական պատկերը պարզ դառնա։ Հիսունականներից Պոլիտեխնիկական ինստիտուտի երկրորդ մասնաշենքում , երբ տեղ հատկացվեց հիդրավլիկայի ամբիոնի համար, նկուղային հարկում արհեստանոց բացվեց: Ես այն ժամանակ դեռևս երիտասարդ էի , և մենք՝ իմ ավագ ընկերների հետ ՝ Ռաֆայել Տռոզյան , Վաչե Թոքմաջյան և ուրիշ անվանի մարդիկ , պրոֆեսոր Հովսեփյանի ղեկավարությամբ, մեկնում էինք հեռավոր գյուղեր, որտեղ էլեկտրաէներգիա չկար, գնում էինք, առանց էլեկտրաէներգիայի աշխատող՝ մեր կողմից պատրաստված ջրմուղ –ջրհան մեքենաներով  ձորերից խմելու և ոռոգման ջուր էինք հանում գյուղացիների համար: Չորս –հինգ տեղ ես եմ տեղադրել նման մեքենաներ , շատ տարածքներում՝ պրոֆեսոր Սարուխանյանը. դրանք հիդրավլիկական տարան են կոչվում։ Մենք միշտ էդ գործը սիրով արել ենք՝ օգնելով հազարավոր մարդկանց: Երբ ռեկտոր դարձավ պարոն Գալստյանը, հարց առաջացավ վերակառուցել, ամրացնել Պոլիտեխնիկի երկրորդ մասնաշենքի նկուղային հարկի հիմքերը, և արհեստանոցի համար տեղ չգտնվեց : Հաստոցները տարան, և մենք այլևս հնարավորություն չունենք նման ու բազմաթիվ այլ կարգի աշխատանքներ կատարելու համար: Արհեստանոցն այլևս գոյություն չունի:

Իսկ ի՞նչ արեցին հաստոցները:

_Երկու հաստոց են տարել և մեկ հղկաքար: Հղկաքարը հիմա համալսարանի պատի տակ դրված է , իսկ մյուս երկուսը , ասում են ՝ պահեստավորել են <<Հորիզոն 95>> ՍՊԸ –ում: Մեկը խառատային հաստոց էր ,մյուսը ՝գերազանց վիճակում գտնվող գայլիկոնային հաստոց: Այդ հաստոցը ջրային տնտեսության նախարար Ռոբերտ Շագոյանը ՝ հասարակական կարգով երկար տարիներ կատարվող մեր աշխատանքների համար , նվիրել էր հիդրավլիկայի ամբիոնին : Որպես գույք այն համալսարանի հաշվեկշռում չի եղել :

Իմ զրուցակիցն այլ խնդիրների նույնպես անդրադարձավ …Շարունակությունը շուտով …

Հեղինակ՝ Արմին Հայրապետյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com