Июль 2019

Նոր նախագիծ. Վարկառուներին հնարավորություն կտրվի «հիփոթեքային» արձակուրդ վերցնել՝ մինչեւ 6 ամիս ժամկետով

ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնակարանային հիփոթեքային կրեդտիավորման մասին» օրենքում, որով սահմանվում է «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը ու դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները: Նախագծի ընդունման նպատակն է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը եւ թեթեւացնել կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձանց վարկային բեռը: Այսինքն վարկառուն հնարավորություն է ստանում մեկ անգամ օգտվել «հիփոթեքային […]

Կիսվել

Կոռուպցիոն չարաշահումներ` Լոռու մարզի Գոգավան և Հարթագյուղ համայնքներում. քրեական գործեր են հարուցվել

Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի վարչական տարածքում գտնվող 2 համայնքներում հայտնաբերված՝ ՏԻՄ գործունեության տարբեր ոլորտներում առերևույթ չարաշահաումների կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը, […]

Կիսվել

Արցախում ընթանում է ՀՅԴ համաարցախյան երրորդ բանակումը. yerkir.am

aparaj.am- ՀՅԴ Արցախի Պատանեկան վարչության նախաձեռնությամբ հուլիսի 25-ին Արցախի Շուշի քաղաքում մեկնարկել է ՀՅԴ համաարցախյան երրորդ բանակումը: Այն նվիրված է ՀՅԴ Արցախի կառույցի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին: Բանակումը նախատեսված է ՀՅԴ Արցախի պատանեկան միության շարքերում ընդգրկված պատանիների և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների համար: Բանակումին մասնակցում են ավելի քան 80 պատանի` […]

Կիսվել

Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները. ԱԳՆ խոսնակը՝ Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող: Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և  […]

Կիսվել

Իշխանությունը պետք հրաժարվի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից, կամ հարցը դնի հանրաքվեի. Չալաբյան

Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր զարգացումից։ Հանգստյան օրերից անմիջապես առաջ, Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ, որով հորդորում է Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից։ Եկեղեցու հայտարարության մեջ հանգամանալից հղումներ և հիմնավորումներ են ներկայացված կոնվենցիայի այն կետերի հետ կապված, որոնք անմիջական առնչություն չունեն ոչ կանանց, և ոչ էլ ընտանիքի հետ, և դրանց քողի տակ, […]

Կիսվել

Փաստաբանների պալատն ուշադրության ներքո է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրգործը

Դատական իշխանության (այդ թվում՝ դատավորների) անկախությունն ապահովելը պետք է լինի պետության քաղաքական առաջնահերթություններից և փաստաբանությունը կարող է լիարժեք գործել միայն անկախ և անկողմնակալ դատարանի առկայության պայմաններում: Հաշվի առնելով հանրային հարթակներում (այդ թվում՝ փաստաբանների կողմից) ներկայացված մտահոգությունները, փաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը: Որոշ ուսումնասիրություններից հետո այդ հարցը կներկայացվի […]

Կիսվել

Էրեբունիում վերելակի ընկնելու հետևանքով երկրորդ վիրավորը ևս մահացել է

Հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ, վերելակի պարանը կտրվել է, և սրահում գտնվող 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:  Նույն օրը հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ […]

Կիսվել

Երևանում «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի բանկոմատ են պայթեցրել ու շուրջ 18 մլն. դրամ հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18մլն. դրամ գողանալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել […]

Կիսվել

Մեծավան համայնքի բնակիչները հպարտանում են իրենց բարձրակարգ մարզիկների և մարզիչների նվաճումներով – Լուսանկարներ

Լոռու մարզի Մեծավան գյուղը  հիմնադրվել է 1819  թվականին: Մինչև 1978 թ. գյուղի անունը եղել է Շահնազար: Գյուղում բնակություն են հաստատել Ալաշկերտգավառի Երեց գյուղից (Իրիցա գեղ), գաղթված բնակչության կողմից շուրջ 60 տուն եկել են նաև նույն գավառի Նավիգ, Խաստուր և այլ գյուղերից: 2017 թվականիհամայնքների խոշորացումից հետո ստեղծվել է  Մեծավան խոշորացված համայնքը Մեծավան կենտրոնով, որի կազմի մեջ մտնում են՝ […]

Կիսվել

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝Հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է […]

Կիսվել

ContactUs.com