08/07/2019

Չեխիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը. ԱԳՆ

Չեխիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Չեխիան լիովին ավարտել է Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման գործընթացը և այդ մասին տեղեկացրել Եվրոպական խորհրդին»,-նշել է նա: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Ողբերգական վթար Դիլիջանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

Տավուշի մարզում, այսօր, հուլիսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ «Դիլիջանի կալվեցվոյի» հարեւանությամբ բախվել են Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի եւ Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր […]

Կիսվել

Երևանի մի շարք թաղամասերում վաղը մի քանի ժամով գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ մուտքերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:                        «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  […]

Կիսվել

Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են  ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին`  իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպանական թիմը: Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։ Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել: Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել […]

Կիսվել

ContactUs.com