ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի. Reuters

Միջերկրական ծովի արևելյան ջրերում Թուրքիայի հորատման աշխատանքների պատճառով խորանում է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ճգնաժամը: Ըստ Reuters-ի` Բրյուսելը ծրագրում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցներն իրենց մեջ կներառեն բարձր մակարդակի հանդիպումների և Թուրքիա-ԵՄ Բազմակողմանի ավիացիոն համաձայնագրի չեղարկումը:

Բրիտանական հեղինակավար լրատվական ծառայությունը նշում է, որ նախատեսվում է նաև Թուրքիային կտրել ԵՄ անդամակցության գործընթացի շրջանակում տրվող ֆինանսական օգնությունից, և այդ նպատակով Եվրոպական ներդրումային բանկից պահանջվել է աչքի անցկացնել տրվող դրամական ֆոնդերը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com