15/07/2019

Չեռնոբիլում ռադիոակտիվ բեռնատար են հայտնաբերել

Չեռնոբիլի մեկուսացման գոտում հին բեռնատար են հայտնաբերել, որը բարձր մակարդակով ճառագայթում է արձակում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Չեռնոբիլյան ռադիացիոն-էկոլոգիական արգելոցի ֆեյսբուքյան էջում: Ենթադրվում է, որ տրանսպորտային միջոցն այնտեղ է գտնվել Չեռնոբիլի ատոմակայանի՝ 1986-ին տեղի ունեցած վթարից ի վեր: Ճառագայթման հստակ մակարդակը, որն արձանագրվել է բեռնատարի մոտակայքում, արգելոցի ղեկավարությունը չի նշում: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 7 մարզում. ՀԷՑ-ը տեղեկացնում է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Ավան-Առինջ՝ Դուշամբեի փ. 1, 3, 5 շենքերը, Տաշքենդի նրբ․ 8, 10, 12, 13, 15 շենքերը, Բաբաջանյան նրբ․15 շենքը, թիվ 7 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. […]

Կիսվել

Ծիծեռնակաբերդի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 20 հա բուսածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել է 67 փրկարար

Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հայտարարվել է […]

Կիսվել

ContactUs.com