17/07/2019

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել

Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Ընկերությունը, ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական ռեսուրսները և ընտրում դրանց ծախսման առաջնահերթությունները: Այս պահին ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված ոչ համաչափ սանկցիաներով […]

Կիսվել

«Ժողովուրդ». Ով է կաշառքի գործով ձերբակալված Վճռաբեկ դատարանի պաշտոնյան

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «<Ժողովուրդ» օրաթերթին Ազգային Անվտանգության ծառայության կողմից բացահայտված քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե որ դատավորի վարույթում գտնվող գործով են փորձել միջամտություն իրականացնել: Մեր տեղեկություններով, խոսքը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին […]

Կիսվել

Փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Հուլիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Ըստ ԱԻՆ կայքի՝ օձեր են նկատվել՝ Երևանում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 4 մարզում. ՀԷՑ-ը տեղեկացնում է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 5-րդ և 7-րդ փողոցների 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տները, Շահինյան փողոցը, Մարշալ Խուդյակովի փողոցի սեփական տները, Խուդյակովի փ․ 68/1, 70, 84/1, 84/2, 84/3, 84/4 շենքերը, Դ․ Վարուժան թաղ․ […]

Կիսվել

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը. Մայր թատրոն

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է Մայր թատրոնի ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է: «Ինքը չի արթնանում, անընդհատ սրսկում են, որ մնա ստաբիլ […]

Կիսվել

ContactUs.com