Մեծավան համայնքի բնակիչները հպարտանում են իրենց բարձրակարգ մարզիկների և մարզիչների նվաճումներով – Լուսանկարներ

Լոռու մարզի Մեծավան գյուղը  հիմնադրվել է 1819  թվականին: Մինչև 1978 թ. գյուղի անունը եղել է Շահնազար: Գյուղում բնակություն են հաստատել Ալաշկերտգավառի Երեց գյուղից (Իրիցա գեղ), գաղթված բնակչության կողմից շուրջ 60 տուն եկել են նաև նույն գավառի Նավիգ, Խաստուր և այլ գյուղերից: 2017 թվականիհամայնքների խոշորացումից հետո ստեղծվել է  Մեծավան խոշորացված համայնքը Մեծավան կենտրոնով, որի կազմի մեջ մտնում են՝ Մեծավան, Միխայլովկա, Ձյունաշող և Պաղաղբյուր բնակավայրերը:

Պահպանված մշակութային արժեքներից՝ Խարաբեք-Ավերք (5-18-րդ դդ.) գյուղատեղի: Շահնազարից դեպի արևելք, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հեռավորությանվրա գտնվում է Կոկո Բեգո մատուռը, որն, ըստ գտնվելու վայրի, տեղացիներն անվանում են Խարաբի վանք: Մուտքի ճակատային մասում մատուռի արձանագրությունն է` ՀԻՇԱՏԱԿ ԿՈԿՈ ԲԵԳՈՅԻՑ ԱՅՍ ՏԱՃԱՐԸ: Կոկո Բեգոյի (Կարապետյան Բեգլար) ժառանգները պատմում են, որ իրենց հայրն այնվերակառուցել է` ըստ իր տեսիլքի, որում վկայվել է, որ մատուռը Սբ. Հակոբի մատուռն է, իսկ մոտակա ձորում գտնվող աղբյուրը` Սբ. Հակոբի աղբյուրը: Այն ևս համարվում է 5 – 6-րդ դարերի կառույց: Ասում են` վանքը բացառիկ զորություն ունի: Տեղանքի արևմտյան մասում ավերված եկեղեցի կա` Սբ. Պողոս-Պետրոս անունով, որը վաղ միջնադարյան 5 – 6-րդ դարերի դահլիճի տիպի եկեղեցու մնացորդ է: Պահպանվել են միայն արևելյան, հյուսիսային, մասամբ հարավային պատի մնացորդները` առանց ներքին և արտաքին երեսքարերի: Այս ավերված եկեղեցու քարերից Կարապետյան Բեգլարը (Կոկո Բեգո) 20-րդ դարում օգտագործել է` կառուցելով Սբ. Հակոբի մատուռը: 2006 թվականին վերակառուցվել է տանիքը: 2012 թվականին մատուռի մոտ տեղադրվել է խաչքար, իսկ 2013 թվականին պարսպապատվել է:

Մեծավանը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Լոռու մարզի հյուսիս արևմտյան մասում: Բնակչության թվով Հայաստանի Հանրապետության երկրորդ մեծ գյուղն է, Լոռու մարզում` ամենամեծը: Համայնքի բնակչությունն այսօր  հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, մասամբ՝ հողագործությամբ:

Համայնքի բնակիչները խոշորացված համայնքի ղեկավարման աշխատանքները այսօր էլ վստահել են փորձառու ղեկավար Սերյոժա Վարդանյանին:

Related image

Ծնվել է 1953 թվականին Լոռու մարզի Մեծավան /Շահնազար/ գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել է  խորհրդային բանակում, այնուհետև ավարտել է Երևանի Ալ. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թ.  Մեծավանի խորհրդային տնտեսությունում որպես աշխղեկ, այնուհետ` ինժեներ-շինարար, 1977 թ. <Հոկտեմբեր> արտադրական միավորումում որպես ավագ ինժեներ – շինարար, 1993 – 1996 թթ. աշխատել է  Մեծավանի գյուղխորհրդի նախագահ: 1996 թ. ընտրվել է  Մեծավանի գյուղապետ,  որտեղ և աշխատում է առ այսօր:

Համայնքապետարանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքների մասին տեղեկացանք  Մեծավան համայնքի ղեկավար Սեյոժա Վարդանյանի հետ զրույցից:

– Պարոն Վարդանյան, Ձեր ղեկավարած ժամանակահատվածում, ի՞նչ աշխատանքներ են կատարվել  համայնքում (գյուղում), որոնք թեթևացրել են բնակչության հոգսը:

–  Իմ աշխատած տարիների ընթացքում (1993 թ. առ այսօր) գյուղում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնց թվարկելը ամբողջությամբ անհնարին է: Բայց նշեմ ամենակարևորները: Հիմնանորոգման է ենթարկվել համայնքը սնող ջրային մայրուղին, նաև՝ համայնքապետարանի, արվեստի դպրոցի, մշակույթի կենտրոնի, «Զանգակ» մանկապարտեզի շենքերն ու համայնքի փողոցների զգալի մասը և Մեծավան – Ձյունաշող միջհամայնքային ճանապարհը:  Լուսավորություն է անցկացվել Մեծավան գյուղի ամենաերկար և բանուկ փողոցներում  9 կմ  (Զ. Անդրանիկ, Թեհլերյան, Խանփորյանց, Մյասնիկյան և այլն), Ձյունաշող, Պաղաղբյուր  բնակավայրերում և այն կրում է շարունակական բնույթ: Նշեմ նաև, որ ամբողջ գյուղը գազաֆիկացված է:

Image result for Մեծավան Սերյոժա վարդանյան

Արոտավայրերում ստեղծվել են խմոցներ և անասնապահի տնակ: Ամբողջությամբ փոխվել, կամ նոր են անցկացվել համայնքի ջրագծի ներքին ցանցի խողովակաշարերը:

Ի՞նչ կրթամշակութային, մարզական օջախներ են գործում համայնքում, համայնքապետարանը, ինչպե՞ս է աջակցում կրթօջախների աշխատանքներին:

Գյուղում գործում է  2 դպրոց, որոնց մեծ ուշադրություն է դարձվում, գազի տաքացուցիչները տեղադրվել է գյուղապետարանի կողմից: Համայնքում գործում է Մշակույթի կենտրոնը՝ «Ալաշկերտ» պարային խմբով, որը բազում մրցանակների և դիպլոմների է արժանացել միջազգային և հանրապետական փառատոններում:

Սպորտային խմբակների սաները (կարատե, պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) զգալի հաջողությունների են հասել միջազգային մրցաշարերում: Համայնքի մարզիկները արժանացել են աշխարհի չեմպիոնի կոչման, ճանաչվել են միջազգային մրցումների հաղթողներ և մրցանակակիրներ: Համայնքապետարանը օժանդակում է մարզագույքով, իսկ հաղթողներին և մրցանակակիրներին տրվում է դրամական պարգև, ինչպես նաև՝ հատուցվում է նրանց ճանապարհածախսը մրցումների մեկնելու համար:

Ուժային մարզաձևերը վերջին տարիներին մեծ առաջընթաց ապրեցին Մեծավան գյուղում՝ շնորհիվ մարզիչ և մարզիկ Արտյոմ Սոլոյանի: Նա գրանցված է <Դյուցազնագրքում> և  <Գինեսի ռեկորդներ> գրքում: Արդեն զգալի հաջողության են հասել նրա սաները: 2019 թ. մայիսի 16 – 19-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցավ ուժային եռամարտ աշխարհի առաջնությունն, ըստ տարիքային խմբերի: Փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի հավաքականը, հավաքականի կազմում իրենց գերազանց դրսևորեցին մեծավանցի մարզիկները: Նրանցից աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալների արժանացան Արթուր Առաքելյանը և Սամվել Հարությունյանը, իսկ նրանց մարզիչ Արտյոմ Սոլոյանը դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն:

Փետրվար ամսին կայացավ «Իրանի միջազգային առաջնություն» կարատեի մրցաշարը, որին իրենց մասնակցությունն են ունեցել  աշխարհի  13 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Մեր մարզիկներն իրենց փայլուն մասնակցությամբ  գրավեցին I տեղ՝ Արթուր Մովսեսյան, II տեղ՝ Դավիթ Դոլմազյան և III տեղերը՝ Ահարոն Կիրակոսյան և Նարեկ Անախասյան: Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ, Սևակ Սերոբյանին և իր գլխավորած թիմին՝ մաղթելով առավել մեծ հաղթանակներ:

Մայիս ամսին առաջին հանրապետության ստեղծման տոնակատարությունը Լոռու մարզի Մեծավան համայնքում նշվել է մոտակա սահմանային ուղեկալում: Համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին զինվորներ, ներկայացուցիչներ համայնքից և Մեծավանի մշակույթի կենտրոնի <Ալաշկերտ> համույթը: Ողջյունի և շնորհավորանքի խոսքերից հետո հայրենասիրական երգերի և պարերի գեղեցիկ կատարմամբ աչքի ընկավ <Ալաշկերտ> համույթը՝ շնորհալի Ռոբերտ և Լարիսա Աբրահամյանների ղեկավարությամբ:

Image result for Մեծավան Սերյոժա վարդանյան

– Ի՞նչ ծրագրեր և համագործակցություններ պետք է 

իրականացնեք առաջիկայում:

– Նախատեսվում է առաջիկայում համայնքում կառուցել մարզադահլիճ, ձեռք բերել հզոր գյուղտեխնիկա, ճանապարհաշինական տեխնիկա, էքսկավատոր և աղբահանման մեքենա: Սուբվեցիոն  ծրագրով վերանորոգելու և կառուցապատելու ենք «Զանգակ» մանկապարտեզի բակը:

–  Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

– Համայնքային աշխատանքը բնագծեր չի ճանաչում, ինչքան արարես, ստեղծես՝ դարձյալ  քիչ է:  Անընդհատ նոր խնդիրներ, որոնց լուծմանը պետք է մոտենալ նաև կրեատիվ ձևով:

                                                        Մանվել  Կիրակոսյան

Related image
Related image

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com