Ռեկտորի պաշտոնակատարը գրագող է, չի կարող պաշտոնավարել. ԵՊՏՀ դասախոսները բողոքի ակցիա են անցկացրել

Երևանի տնտեսագիտական համալսարանի մոտ մեկ տասնյակ դասախոսներ այսօր` օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են մայիսին համալսարանում անցկացված մրցույթի օրինականությունից:

«Ոչ թե եղել է ռեկտորի պաշտոնակատարի կողմից դասաժամերի մրցույթ, այլ եղել է լեզվի իմացության ստուգում, եւ դա համարել մրցույթ, կարծում եմ` անիմաստ է: Եվ ընդհանրապես այն չի բավարարում մրցույթին ներկայացվող որեւէ պահանջի: Ի սկզբանե կանոնակարգը շատ սխալ է եղել, ընդունվել է գիտխորհրդի կողմից առանց կոլեկտիվի հետ որեւէ քննարկում անցնելու եւ այդ ապօրինությունները տարվել է մինչեւ իբր թե մրցույթ, քանի որ ես դա մրցույթ չեմ համարում: Սուբյեկտիվ մոտեցում է եղել, ես ռեկտորին անձամբ հարցրել եմ` դուք ինձ հետ ռուսերեն հարցազրույց չեք անցկացրել, ինչպե՞ս եք եզրակացրել իմ ռուսերենի իմացության մասին: Ի՞նչ բարոյական իրավունք ունեք անտեսել գիտական աշխատությունները, մասնակցությունը միջազգային սեմինարին: Ինչպես ուզեցել են, այնպես վարվել են: Հեղափոխոխությունից հետո մենք բարեփոխումներին դեմ չենք, բայց եթե ժամանակավոր պաշտոնակատարը հատարարում է որեւէ բարեփոխում եւ մրցույթ հայտարարում որպես բարեփոխման մի ձեւ, եւ եթե պահանջը անպայման անգլերենի իմացությունն է, ապա թող բարի լիներ վերապատրաստում անցկացներ, քանի որ նախկինում նման պահանջ չի եղել: Ես նրան հարցրեցի՝ ով անգլերեն գիտի, լավ մասնագե՞տ է, նա պատասխանեց` ոչ, բայց ժամանակի ընթացքում կդառնա: Աբսուրդ է, որ դասախոսը պետք է միայն լավ անգլերեն իմանա»,- ասաց Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դոցենտ Հրանուշ Գաբրիելյանը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com