30 վետերաններ առողջարանային անվճար ուղեգիր կստանան

Կառավարությունը միաձայն որոշեց 4 մլն 320 հազար դրամ տրամադրել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ին 30 վետերանների առողջարանային անվճար ուղեգիր հատկացնելու համար:

Հարցը զեկուցեց ՀՀ աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Այս նախագծով նախատեսվում է հանգստի և առողջության վերականգնման նպատակով «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ին գումար տրամադրել 30 վետերանների առողջարանային անվճար ուղեգիր: Այս նախագիծը կարևոր է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի, առողջության վերականգման տեսանկյունից: Բյուջեի պահուստային ֆոնդից կազմակերպությանը կհատկացվեի 4 մլն 320 հազար դրամ»,- ասաց Բաթոյանը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com