Ավարտվել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

Ավարտվել է Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Չոլպոն-Ատայից:

Կառավարության ներկայացուցիչը լրագրողներին մանրամասներ է փոխանցել հանդիպումից։

«Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Թե Հայաստանի, թե Ռուսաստանի վարչապետները համոզմունք են հայտնել, որ երկկողմ հարաբերություններն առաջընթաց են ապրում:

ՀՀ ու ՌԴ կառավարությունների ղեկավարներն ընդգծել են, որ պետք է շարունակել ամրապնդել ու զարգացնել հայ-ռուսական կապերը»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքային այցով ժամանել էր Չոլպոն-Ատա՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հայաստանի վարչապետը հանդիպել է նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com