Բժիշկն իրավունք չունի ստիպել ծնողին՝ երեխային պատվաստելու. Իրազեկում՝ ծնողների իրավունքների և պարտականությունների մասին

Սույն թվականի օգոստոսի 6-ին «ՎԵՏՕ» քաղաքական-հասարակական շարժման նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական քննարկում՝ պատվաստումների մասով ծնողների իրավունքների և պարտականությունների մասին, որի ընթացքում փորձագետները խոսեցին խնդրի վերաբերյալ իրենց մտահոգությունների, փաստերի, անիրազեկության հետևանքով արդեն իսկ գրանցված դեպքերի, ոլորտին վերաբերող այլ խնդիրների շուրջ, ինչպես նաև՝ պատասխանեցին  ծնողների հարցերին: Բանախոսների թվում էին՝ «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Խելացի մայրիկ» հասարակական նախաձեռնության ղեկավար Նարեկ Գրիգորյանը և «ՎԵՏՕ» քաղաքական-հասարակական շարժման համահիմնադիր Անի Հովհաննիսյանը:

Քննարկման ժամանակ հիմնական շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ բժիշկը սպառնալիքով իրավունք չունի ստիպել ծնողին, որպեսզի վերջինս թույլ տա պատվաստեն իր երեխային:  Ծնողն իրավունք ունի պահանջել և ստանալ տեղեկատվություն այն մասին, թե ինչ պատվաստանյութ է դա, տեսնել, թե ինչ ժամկետներ ու հակացուցումներ ունի, պարտավորեցնել բժիշկներին, որ վերջիններս մանրակրկիտ զննության ենթարկեն երեխային մինչ պատվաստելն ու դրանից երեք օր հետո:

«ՎԵՏՕ» քաղաքական-հասարակական շարժման համահիմնադիր Անի Հովհաննիսյանը մինչ բուն թեմային անդրադառնալը նախ նշեց, որ հաշվի առնելով բազմաթիվ նամակներն ու  առաջարկները, այս թեմայով քննարկումներ սկսելու անհրաժեշտություն առաջացավ, որը շարունակական է լինելու և ժամանակ առ ժամանակ ծնողների հետ հանդիպումներ են կազմակերպվելու՝ այս և նման այլ խնդիրների վերաբերյալ նրանց իրազեկելու նպատակով:  Անդրադառնալով թեմային Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այսօր բազմաթիվ ծնողներ չգիտեն իրենց իրավունքների մասին, որը բժիշկի պարտականությունն է, իսկ նա փոխարենը տարատեսակ հոգեբանական մեթոդներով ճնշումներ է գործադրում վերջիններիս վրա՝ ստիպելով պատվաստել երեխային, քանի որ իր վրա նման խնդիր է դրված. «Որևէ բժիշկ իրավունք չունի ստիպելու ծնողին՝ երեխային պատվաստելու, իսկ նրանք իրենց հերթին գոնե պետք է պահանջեն, որ իրենց ցույց տան, թե ինչ դեղ են ներարկելու, ժամկետների մե՞ջ է արդյոք, թե՞՝ ոչ: Հայաստանում բավականին տարածված է այն երևույթը, երբ պայքարում ենք խնդրի դեմ ոչ թե այն փուլում, երբ նոր սկսում է զարգանալ, այլ՝ վերջում»: Ա. Հովհասննիսյանը նաև նշեց, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալական  ցանցեր, որոնցից ամենալուրջը Սորոսի հիմնադրման է, որն իր սեփական նպատակներ ունի և այն ինչ իրենք անում են՝ իրենց հիմնադրամի և աշխատողների համար գուցե շատ լավ է, բայց մեր ազգի համար կարող է կործանարար լինել. «Փաստացի շատ վտանգավոր և ծրագրավորված պրոցեսներ են տեղի ունենում և մենք ունենք երկու տարբերակ՝ սպասել պրոցեսների եզրահանգմանը, տեսնենք, հավատանք, որ նման բաներ իրոք հնարավոր են,  նոր հետո սկսենք պայքարել, և տարբերակ երկրորդ՝ արդեն հիմա տեսնելով, թե այս ամենն ուր է տանելու, առավել ևս երբ ունենք այլ ազգերի փորձը, նույն Ալբանիան, Եվրոպական մի շարք երկրները, որտեղ ներդրվել է Ստամբուլյան կոնվենցիան,  Հոլանդիան, Իտալիան, որը վերջերս այդ կոնվենցիայից հրաժարվեց, երբ սկսեցին երեխաներին ընտանիքներից վերցնել և տալ միասեռական ընտանիքներին: Նշեմ, որ անձնապես ես միասեռական անձի հետ խնդիր չունեմ, դա նրա ընտրությունն է. ես խնդիր եմ տեսնում քարոզչության, երեխաների շրջանում այս գաղափարները տարածելուն, ազգային գաղափարախոսության մեջ դա ներդնելու հարցում»,- նշեց «ՎԵՏՕ» քաղաքական-հասարակական շարժման համահիմնադիր Անի Հովհաննիսյանը :

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ևս շեշտեց, որ որևէ բժշկական միջամտություն, առավել ևս պատվաստում կատարել-չկատարելը մարդուն պարտադրել չի կարելի և Արսեն Թորոսյանի կողմից արված հայտարարությունից հասկանալի է դառնում, որ ինքն ուզում է պարտադիր դարձնել պատվաստումներ կատարելը՝ կրկին ճնշումների միջոցով, քանի որ խոսակցություններ կան, համաձայն որոնց, առանց համապատասխան պատվաստումների երեխաներին մանկապարտեզ, դպրոց չեն ընդունի: Նրա խոսքով՝  սա հերթական սպառանալիքն է մեր հանրությանը, որն անթույլատրելի է, որովհետև ծնողն իրավունք ունի որոշելու, թե ինքն ու իր երեխան ինչպես ապրեն. «Տեսեք, ասում են, որ ովքեր պատվաստաված են՝ պաշտպանված են ինֆեկցիայից. նա, ով պատվաստված չէ և ստանում է բնական իմունիտետ, հետևաբար պատվաստված երեխային չի կարող վարակել. չէ՞ որ ասում են, որ նա պաշտպանված է, ուրեմն ի՞նչ տարբերություն, հիմա ինչու՞ եք խառնվել իրար, ինչու՞ եք խաբում, ասելով, որ պատվաստվածը չպատվաստվածի հետ շփվելով կվարակվի.  եթե վարակվելու է՝ էլ ինչու՞ պետք է պատվաստվի: Այստեղ անտրամաբանական շղթա է ստեղծվում, որի մասին մեր հանրությունը չի ուզում մտածել կամ չի կարողանում, այստեղ նաև մանիպուլյացիոն մեթոդներ են կիրառվում և շատ բուժաշխատողներ չեն գիտակցում, թե ինչումն է իրական խնդիրը: Բժշկական հաստատություններում մեզ բոլորիս սովորեցնում են, որ պատվաստանյութերը շատ կարևոր են, համաձայն եմ, որ դրանք որոշակի նշանակություն ունեն, բայց ես խորհուրդ եմ տալիս մարդկանց՝ ուզու՞մ եք պատվաստել՝ ուրեմն պահանջեք որ Ձեր երեխային և Ձեզ լիարժեք հետազոտեն, որպեսզի չստացվի, որ երեխան ուներ որոշակի հիվանդություն ու հետո նա մահացավ ոչ թե պատվաստումից, այլ հենց այդ հիվանդությունից: Գուցե բոլորի համար տարօրինակ թվա, տհաճ թվա, բայց այսպիսի մի բան կա, դա մեր ամերիակահայ բժիշկներն են բարձրաձայնել. պատվաստանյութերն իրենք հակավիրուսային են, իսկ ինչպե՞ս են դրանք ստանում. այդ վիրուսները բջջից դուրս չեն աճում և որպես դրա աճեցման հյուսվածք վերցնում են աբորտ արած պտուղներին, իսկ աբորտն անում են մինչև պտղի երեք ամսականը, երբ սեռը դեռ չի երևում, բայց գենետիկ մակարդակում կա xx  և xy ու երբ վիրուսը աճելով, բազմանալով բջջի ներսում որոշակի փոխհարաբերության մեջ է մտնում գենետիկ ապարատի հետ՝ ինքը կրում է իր մեջ xx կամ xy, այնուհետև զտում են պատվաստանյութը, որը կարող է պարունակել xx կամ xy և պատկերացրեք տղա երեխային պատվաստում են այն պատվաստանյութով, որը պարունակում է xx՝ աղջկա ԴՆԹ և հակառակը՝ աղջկան՝ տղայի ԴՆԹ…. այստեղ մենք ի՞նչ ենք ունենում, մտածեք ինքներդ…այն , որ ասում են համասեռամոլության հակումը բնածին է՝ ես դրա հետ այդքան էլ համաձայն չեմ, ես նախկինում էլ արտահայտել եմ այս մտահոգությունը,  որ չեմ բացառում, որ համասեռամոլություն են ներարկում, պատվաստում և երբ արդեն աղջկան ես ներարկում xy` նա ունենում է այդ բրուտալ, տղամարդկային հատկանիշները. սա լուրջ խնդիր է: Ինչու՞ են այս մասին լռում, գուցե այն պատճառով, որ այստեղ բիոլաբորատորիանե՞ր ունենք, այդ մասին չէ՞ որ խոսել են, դա ես չեմ հորինել, ինչու՞ պետք է լաբորատորիաները հսկվեն ԱՄՆ զինվորականների կողմից, ի՞նչ է արվում այնտեղ, արդյո՞ք սա բիոլոգիական զենք չէ. ես սա հստակ չեմ կարող ասել, որովհետև բավարար ապացույցներ չունեմ, բայց լուրջ հարց է, որը պետք է ուսումնասիրել»,- ասաց Մ. Խաչատրյանը:

gmpress.am-ի դիտարկմանը, թե վերջերս պարտադրանքի լեզվով խոսելը, պատվաստանյութի վերոնշյալ ստացման եղանակը և Ստամբուլյան կոնվեցիան արդյո՞ք միևնույնն նպատակն ունեն՝ այն է համասեռամոլության հակվածության արհեստական ներարկում և նրանց իրավունքների օրինական պաշտպանություն՝ տիկին Խաչատրյանը պաստասխանեց, որ ինքը  գտնում է, որ ամեն ինչ փոխկապակցված է՝ և՛ գարդասիլի կիրառման տարիքային շեմի բարձրացման ապօրինի հրահանգը, և՛ պոլիոմելիտի լրացուցիչ կիրառման ապօրինի հրահանգը, և՛ Ստամբուլյան կոնվենիցայի ընդունումը. «Այս բոլոր հրահանգների ու այս պրոցեսների հետևում կանգնած են ընդամենը մի քանի հոգի և՛ իրենց համասեռամոլների համար Հայաստանում ապաստաններ արդեն կառուցվում են, այ դրանց կառուցման հարցը, հեռուստասությամբ ու լրատվամիջոցներով ներկայացվող նյութերը, որ գովազդում են, պրոպագանդում են այս բոլոր նշված խնդիրները, և՛ 3-6 տարեկան երեխաների համար սեռական դաստիարակության վերաբերյալ գրքերի հրատարակումը, և՛ Կարմիր խաչի կողմից իրականացվող լեկցիաները՝ սեռ ու գենդեր տարբերությունների մասին, և՛ սորոսական թիմերի կողմից կազմակերպվող ճամբարները, որտեղ էլի 3-6-րդ դասարանի երեխաներին հավաքելով չգիտենք անգամ ինչ են սովորեցնում, այնպիսի մի համատարած ցանցային մեխանիզմով է այս ամենը գործում՝ ներառելով պետական համակարգը, որ լուրջ սպառանալիք է մեր պետության համար, էլ չեմ ասում ադրբեջանամետների ներգրավումը այս բոլոր պրոցեսներում»,- նշեց  «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:

Առավել մանրամասն շուտով՝ տեսանյութում:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com