Ընդդեմ Արսեն Թորոսյանի դատական հայց է ներկայացվել՝ ուղիղ եթերում արված հայտարարությունները հերքելու պահանջով

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ հայցվոր Գևորգ Գրիգորյանի ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Թորոսյանի՝ 07.05.2019 թվականին ֆեյսբուքյան իր անձնական էջից արված ուղիղ եթերից զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջների մասին:

Այդ ուղիղ եթերում Թորոսյանը պատվաստումների դեմ ելույթ ունեցողներին անվանել է «շահադիտական նպատակներով մեր ազգաբնակչության առողջությունը վտանգի տակ դնողներ»:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն` Թորոսյանի դեմ հայցը ետ է վերադարձվել` դրանում առկա որոշ սխալներ շտկելու համար:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com