«Էլարտ» ընկերությունը կապված է Ավինյանի գրասենյակի ղեկավարի հոր հետ. կառավարությունն Ամուլսարը շահագործելու քաղաքական որոշում ունի. բնապահպան


Բնապահպան Բաբկեն Հարությունյանի մեջ կասկած են առաջացնում Քննչական կոմիտեի կողմից ներկայացված Ամուլսարի փորձաքննության արդյունքները: Նա Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ փորձաքննության արդյունքները նախապես կանխորոշված էին: Հարությունյանի խոսքով՝ երբ որոշվեց, որ փորձաքննությունը պետք է իրականացնի «Էլարտ» ընկերությունը, իրենց մեջ կասկածներ առաջացան:

«Կարծում եմ՝ թափանցիկ չէր մրցույթը, քանի որ հենց ընտրվեց լիբանանյան «Էլարտ» ընկերությունը, կառավարությունը պետք է հիմնավոր փաստեր ներկայացներ, այսինքն՝ որոշակի ստանդարտներ հաշվի առնելով էր, թե կամայական էր: Ժամանակի ընթացքում, երբ սկսեց ավելի շատ տեղեկատվություն հասանելի լինել, հասկացանք, որ «Էլարտ» ընկերությունը կապված է փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարի հոր հետ, ով զբաղեցնում է Լիբանանի վարչապետի օգնականի պաշտոնը: Այսինքն՝ մի կողմից հայտարարեցին մրցույթ, մյուս կողմից այդ մրցույթը՝ 400 հազարը, գնաց իրենց կանխորոշած ղեկավարությանը»,- ասաց նա:

Հարությունյանը համոզված է, որ կառավարությունն արդեն իսկ քաղաքական որոշում էր կայացրել, որ ցանկանում է շահագործել Ամուլսարը, որի համար պետք էր զուտ որոշակի ժամանակ ձգել:

«Մարդիկ ժամանակը ձգեցին, հիմա էլ փուլ առ փուլ հասարակությանը տալիս են տեղեկատվություն, որ հանքը պետք է շահագործվի: Ասում են՝ 16 կետից բաղկացած խնդիրներ կան, սրանք պետք է ուսումնասիրենք, շտկենք, հիմա այդ խնդիրները պետք է ուսումնասիրի իրենց հետ շաղկապված ընկերությունը»,- ընդգծեց Բաբկեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա է ընթանում ՀՀ կառավարության դիմաց: Երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com