“Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանը հայտարարում է ընդունելություն

Հայաստանի կառավարության կողմից հավատարմագրված “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանը (ք. Երևան) հայտարարում է ընդունելություն (բակալավրիատ և մագիստրատուրա) հետևյալ մասնագիտությունների գծով
— իրավաբանություն,
— տնտեսագիտություն,
— օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն),
— լրագրություն,
— դեղագործություն (ֆարմացիա) (միայն բակալավրիատ)

ցերեկային և հեռակա (բացի «ֆարմացիայից») բաժիններում:
Դասընթացները` հայերեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով:
Տարեկան ուսման վարձն է ցերեկային հայկական բաժնում «Իրավաբանություն», «Տնտեսագիտություն», «Օտար լեզուներ», «Լրագրություն» մասնագիտությունների համար 250 000, հեռակա բաժնում` 150 000, «Ֆարմացիա» մասնագիտությամբ (միայն ցերեկային) 350 000 ՀՀ դրամ:
Պետական բուհերի ուսանողները կարող են հեռակա կարգով ստանալ երկրորդ մասնագիտություն: Տարեկան վարձը ` 100 000 դրամ:
Համալսարանն իրականացնում է նաև ընդունելություն Անձնակազմի կառավարման միջտարածաշրջանային ակադեմիայի (ք. Կիև, Ուկրաինա) հեռակա բաժին և ուսանողների խորհրդատվություն հետևյալ մասնագիտությունների գծով. «Մենեջմենթ» (այդ թվում նաև` շինարարական և արտադրական մենեջմենթ, բժշկական և դեղագործական մենեջմենթ), «Հոգեբանություն», «Սոցիոլոգիա», «Ծրագրավորում» («Համակարգչային ինժեներիա»): Տարեկան ուսման վարձը 600 ԱՄՆ $ է: Շրջանավարտները կստանան Ուկրաինայի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ:
Նաև՝ վեբ ծրագրավորման դասընթացներ «Ա․ Շիրակացի » միջազգային հարաբերությունների համալսարանում, որի տևողությունը 5 ամիս է։ Ավարտողները համալսարանի կողմից կստանան հավաստագրեր :

Գերազանց սովորողների ուսման վարձը զեղչվում է 20%-ով:
Դիմորդները ներկայացնում են.

— միջնակարգ կրթության ատեստատ ,

-անձնագրի պատճեն,

-3×4 չափսի 6 լուսանկար,

— բուժտեղեկանք:
Ընդունող հանձնաժողովի հասցեն է՝
Երևան, Արմենակ Արմենակյան 125., Ան․ Շիրակացի համալսարան, 4-րդ հարկ, 402 սենյակ
հեռ. +374 10 65 32 70, +374 41 99 77 07, +374 93 37 08 04

Ռեկտորատ

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com