Իրանի նախագահը կժամանի Հայաստան

153091035

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, այս մասին տեղեկացրել է Իրանում Հայաստանի դեսպան Քասիմ Սաջադին:

Իրանական ԻՐՆԱ գործակալությունն իր հերթին հիշեցնում է ՀՀ վարչապետի խոսքերը, ով հույս էր հայտնել, որ Իրանի նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Այն տեղի է ունենալու հոկտեմբերի սկզբներին:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com