Հրավերիս արձագանքել էին մի քանի հարյուր ուսանող. Վահե Էնֆիաջյան


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը սույն թվականի
սեպտեմբերի 2-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման նպատակով հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ոլորտի խնդիրներով հետաքրքրված շահագրգիռ անձանց հետ: Խորհրդարանի փոխնախագահը շնորհավորել է հյուրերին Արցախի Հանրապետության անկախության տոնի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Այս առիթով նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« Հրավերիս արձագանքել էին մի քանի հարյուր ուսանող…

Սակայն ԱԺ-ում նմանօրինակ հանդիպումների համար նախատեսված անգամ ամենամեծ սրահը փոքր էր:
Առաջիկայում փուլային և անհատական քննարկումներով կհանդիպեմ ցանկություն հայտնած բոլոր ուսանողների, բուհերի ադմինիստրացիաների, կազմակերպությունների և անհատների հետ: 
Կրթության մասին օրենքով՝ առաջարկել եմ կրթաթոշակները բարձր առաջադիմության պարագայում դարձնել 20000, գերազանց առաջադիմության պարագայում՝ 30000 դրամ՝ նախկինում տրամադրվող 5000 և 6000 դրամների փոխարեն:

На изображении может находиться: 11 человек, люди улыбаются, люди сидят и в помещении


Օրենքը ԱԺ-ի նիստերին քննարկման ներկայացնելուն ընդառաջ՝ այսօր խորհրդարանում հանդիպում-քննարկում ունեցա խնդրով հետաքրքրված և մի շարք գաղափարներ ու առաջարկներ ունեցող ուսանողների, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ:
Կարևոր է, որ ուսանողը, ով սովորում է բարձր կամ գերազանց առաջադիմությամբ և իր գիտելիքներն ու ունակությունները ծառայեցնելու է Հայաստանի Հանրապետությանը, վստահ լինի, որ խրախուսվում ու գնահատվում է պետության կողմից:

На изображении может находиться: 10 человек, люди сидят и в помещении


Օրենքի նախագիծն առաջիկայում կդրվի քննարկման՝ ԱԺ գլխադասային հանձնաժողովում, որից հետո կքննարկվի Խորհրդարանի լիագումար նիստում » :

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com