Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը տապալվեց. նախարարը լքեց ասուլիսի սրահը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել: Նախարարը ներկայացրեց ոլորտի ձեռքբերումները:

Ասուլիսին ներկա էր Արսեն Թորոսյանի՝ ուռուցքաբանության գծով նախկին խորհրդական, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

Նա խնդրեց լրագրողների հարցի առաջին իրավունքն իրեն տալ, որին ի պատասխան Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե նրան էլ հարցի իրավունք կտրվի:

«Դուք այսօր զբաղեցնում եք պաշտոն մեր հարկերով և պարտավոր եք այս հարցերին պատասխանել»,- ասաց Թամամյանը:

Սակայն Արսեն Թորոսյանը որևէ հարցի չպատասխանեց և հեռացավ սենյակից:

«Ես հիշում եմ մի դեպք էլ, մի հատ նախագահ կար, որ սենց հեռացավ»,- արձագանքեց Գևորգ Թամամյանը:

Լրագրողներին չհաջողվեց նախարարից որևէ պարզաբանում ստանալ՝ նա որևէ հարցի չպատասխանեց, իրավիճակը՝ չմեկնաբանեց:

Նախարարի հեռանալուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց Գևորգ Թամամյանն ու խոսեց այն հարցերի մասին, որոնք մտադիր էր ասուլիսի ընթացքում տալ Արսեն Թորոսյանին:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com