Հացը թանկացել է 5.5%-ով, միսը՝ 3.1%-ով․ Ազգային վիճակագրական կոմիտե

2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2.5%, դրանից առաջ 2.8, ապրիլ ամսին 2,2 և այլն:

Հիշեցնենք, որ 2018թ․-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017թ. համանման ցուցանիշի համեմատ Հայաստանում գնաճը կազմել էր 2.5%։

Այսպիսով, սննդամթերքի համար 2019թ.-ի հուլիսին նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 2.8%,  նախորդ ամսվա աճը եղել է  4.8 %: Մասնավորապես հացը թանկացել է  5.5 %-ով, ձուն՝ 38.9 %-ով, միսը՝  3.1 %, կարտոֆիլինը՝ 75.4 %, թռչնամիսը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ)` 13.6 %, բանջարեղենի գներն աճել են 11,7%-ով, կարագի գինը նվազել է 3.6 %-ով ։

Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4,1%-ով։ Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 6.2 % աճ։

Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1.7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1.1 % աճ: Կապի, ինչպես նաև հանգստի և մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0.5 % և 1.3%-ով։

Կրթության ոլորտում սպառողական գների ինդեքսը կազմել է 1.4 %, ռեստորանների և հյուրանոցների ոլորտը՝ 1.1% և տարբեր ապրանքների և ծառայությունների մասով՝ 0.3% աճ։

Նշենք, որ ամսական կտրվածքով Հայաստանի  Հանրապետությունում  սպառողական գների  ինդեքսի  հաշվարկման  համար Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ իրականացնում է  սպառողական գների (սակագների) դիտարկում: Սպառողական  գների  ինդեքսի  հաշվարկման  համար ՍԳԻ-ի  զամբյուղում  ներառված  է 450  ապրանք-ծառայություն (շուրջ 8000 ապրանք (ծառայություն)–ներկայացուցիչ):

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com