ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ աշխատակազմի պետծառայողների արձակուրդն ավելացնելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին 4-օրյա լրացուցիչ արձակուրդից օգտվելու հնարավորություն տալու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

«Նախագիծը պայմանավորված է ԱԺ-ում պետական ծառայողների մասով որոշակի խտրական դրսևորմամբ: Համանման բնույթի բազմաթիվ բողոքներ ու խնդրանքներ ենք ստացել: Նախկինում ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող մարդիկ 4-օրյա լրացուցիչ արձակուրդը չեն ստացել, առաջարկում ենք այդ դրույթը կիրառել»,- նշեց Մանուկյանը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com