ԱԺ-ում կստեղծվի նոր քննիչ հանձնաժողով՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների օրինականությունն ու արժանահավատությունն ուսումնասիրելու համար․ Արարատ Միրզոյան


Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։

Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com