Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անում` ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի. պահանջում են չեղարկել անօրինական որոշումը. ուղիղ

Արարատի մարզի Նորաշեն համայնքում շարունակվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:

Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է: Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանն համայնքնապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել:


Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com