Կրթաթոշակների չափն ուղիղ 20 տարի է՝ չի փոխվել, առաջարկվում է դրանք բարձրացնել

Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը առաջարկում է փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում:

Պատգամավորը առաջարկում է պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:

Օրենքը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի 1-ին:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com