10/10/2019

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

Աշխաբադում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում  քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակում ծավալվող ինտենսիվ երկխոսությունը, […]

Կիսվել

Վարչապետ Փաշինյանը ժամանել է Աշխաբադ՝ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աշխաբադի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Թուրքմենստանի փոխվարչապետ Էսենմուրադ Օռազգելդիեևը և ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։ Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Աշխաբադում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և […]

Կիսվել

Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի նոր ռազմական օպերացիան Սիրիայի տարածքում։ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի խոսքով՝ թուրքական զինուժի գործողություններն ավելի են սրելու Սիրիայում տիրող իրավիճակը ու կարող են պատճառ դառնալ նոր ճգնաժամերի։ Վարչապետը նշել է, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Սիրիայի պատերազմում ներգրավված երկրներին, այդ թվում՝ Թուրքիային։Ermenihaber.am Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

ContactUs.com