Արցախի նախագահը պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «ՎաչագանԲարեպաշտ» մեդալով պարգևատրվել են՝

Համահայկական ամառային 7-րդ խաղերի մշակութային ծրագրի հեղինակ, գլխավոր ռեժիսյոր Ռուբեն Հովհաննիսյանը, Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատու Վարդան Բալայանը:

«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են՝

Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման արարողության շքերթի կազմակերպիչ, հաղորդավար Կարեն Գիլոյանը , շքերթի պատասխանատուներ՝ Գրիգորի Սահակյանը, Հրանտ Ենոքյանը, Համահայկական ամառային 7-րդ խաղերի լրատվական ծառայության աշխատակից Լուսինե Մկրտչյանը, «Միլեն շոու բալետ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանը, Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի» անվան դրամատիկական թատրոնի դերասան, Տրդատ թագավորի դերակատար Գենա Առուշանյանը, Տիգրան Մեծի դերակատար Օհաննես Ասլանյանը, Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը, Համահայկական ամառային 7-րդ խաղերի լուսաձայնային սարքավորումների պատասխանատու Արթուր Մուշեղյանը և այլք:

Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար թանկարժեք նվերներով պարգևատրվել են՝

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվության ղեկավար Աննա Վարդանյանը , «Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Սևակ Կարապետյանը, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի տնօրեն Ստելլա Զաքարյանը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար և փաստել, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերը հավաքական ուժի աննախադեպ դրսևորում էին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Արցախի նախագահին՝ համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման մեջ ունեցած զգալի ներդրման համար: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը հաջորդել է Արցախի նախագահի կողմից տրված պաշտոնական ընթրիքը: Համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման մեջ ունեցած ծանրակշիռ ներդրման համար Բակո Սահակյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի ,,Պատվո նշան,, շքանշանով: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրվել են նաև համահայկական մարզական խաղերի կազմակերպման և անցկացման գործում ներդրում ունեցած անձինք:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի ամփոփիչ ֆիլմը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com