Ամբողջ աշխարհում փակվել են Իսրայելի դեսպանատները. Իսրայելի ԱԳՆ-ն գործադուլ է անում

Հոկտեմբերի 30-ի առավոտյան ամբողջ աշխարհում ժամանակավորապես փակվել են Իսրայելի դեսպանատներն ու հյուպատոսությունները: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը:

Դեսպանատների ու հյուպատոսությունների փակման պատճառն Իսրայելի արտգործնախարարության հայտարարած գործադուլն է: Այս մասին ասվում է տարբեր երկրներում (մասնավորապես Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Կանադայում) Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների հաղորդագրություններում:

«Հաճախորդներին ծառայություններ չեն մատուցվելու: Դեսպանատան մուտքը փակ է»,- ասված է ՌԴ-ում Իսրայելի դեսպանատան հայտարարության մեջ: Թե երբ դեսպանատունը կվերսկսի աշխատանքը՝ չի նշվում:

Իսրայելի արտգործնախարարությունը, պաշտպանության նախարարությունը և «Հիստադրութ» միությունը գործադուլ են հայտարարել՝ կապված երկրի ֆինանսների նախարարության որոշման հետ՝ փոխել տարբեր երկրներում դիվանագետների և ռազմական կցորդների ծախսերը փոխհատուցելու կարգը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com