Դատավորների թիվը Հայաստանում չի ավելանա. ֆիննախ

Հայաստանի կառավարությունը մերժել է դատական դեպարտամենտի հայտը՝ համապատասխան պաշտոնների նշանակել եւս 10 դատավորի։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասաց Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

Նա մասնավորապես նշեց, որ դատական համակարգը հանրապետությունում ծանրաբեռնված է եւ կարիք ունի դատավորների թվի ավելացման, ինչը կարող էր թույլ տալ պակասեցնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, Փոլադյանն առաջարկել է բարձրացնել դատավորների աշխատավարձը։

Մինչդեռ, կառավարության որոշման մասին հայտարարությունը առաջ բերեց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի դժգոհությունը, որը ղեկավարում էր այսօրվա քննարկումները։

Վրդովված պատգամավորը դիմեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ պահանջելով պարզաբանել իրավիճակը։

«Ինչո՞ւ են այդ ոլորտում խնդիրներ ծագում։ Դուք հո չե՞ք պնդելու, որ դա էլ է օրենքով նախատեսված։ Լավ, աշխատավարձերը կանոնակարգվում են օրենքով, եւ մենք դրանք բարձրացնել չե՞նք կարող։ Ուրեմն, ինչո՞ւ ենք մենք մերժում ստացել նաեւ այս դեպքում»,- հետաքրքրվել է Վարդանյանը։

Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանը, հանգիստ տոնով, անդրդվելի եւ միանգամայն անսպասելի բոլորի համար ասել է, որ կարող է նման պնդում անել, քանի որ այդ թվերը նույնպես նախատեսված են օրենքով։ Դա ծիծաղ առաջացրեց դահլիճում։

«Օրենքով կանոնակարգվում է դատավորների թիվը։ Հենց որ այդ թիվը վերանայվի, մենք անմիջապես կսկսենք վերանայել ֆինանսավորման հարցը»,- պարզաբանեց ֆիննախարարը։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com