ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ-ից դեռեւս չի ստացել համագործակցության մասին մայիսյան առաջարկի պատասխանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՆԱՏՕ-ից դեռեւս չի ստացել ահաբեկչության դեմ պայքարի հարցով համագործակցության մասին մայիսին ուղարկված առաջարկի պատասխանը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարվա մայիսին ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհուրդը գլոբալ ահաբեկչության համատեղ հակազդման հարցերում կազմակերպությունների միջեւ վստահության ամրապնդման եւ համագործակցության զարգացման նպատակով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարներին բաց նամակ է ուղարկել, որին ՆԱՏՕ-ն դեռեւս չի պատասխանել: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են»,- ասել է նա «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների փոխգործակցության բնույթի եւ դերի մասին» ՀԱՊԿ միջազգային համաժողովին:

Միեւնույն ժամանակ, Սեմերիկովը նշել է, որ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը հաջող զարգանում է: «Ընդհանուր առմամբ, մեզ բավարարում է այն, թե ինչպես է զարգանում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՇՀԿ-ի հետ մեր համագործակցությունը՝ գործող հռչակագրերի շրջանակում, եւ մենք կողմ ենք այդ համագործակցության ընդլայնմանը»,- հավելել է նա:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com