Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների

Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Միջին չափի երեք շուն հարձակվել են կենգուրուների վրա եւ կերել նրանց:

«Շները շատ մեծ չէին, բայց պահակները չէին հասցրել կանխել կատարվածը: Այս պահին շները մեզ մոտ են պահվում»,- ասաց նա:

Այգու ղեկավարությունը դիմել է համապատասխան մարմիններին՝ շներին այնտեղից տանելու համար:  Նա հերքեց տեղեկությունը, որ այգու պահակը սատկեցրել է կենգուրուների վրա հարձակված շներից մեկին:

Ռուբեն Խաչատրյանը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չնշեց: Ասաց, որ կենդանաբանական այգին շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածի:

Աղբյուրը՝ armtimes.com

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com