Ноябрь 2019

Դեկտեմբերին պատրաստ կլինի ավտոբուսների նոր պարկը. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնում է, որ դեկտեմբերին ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Այցելեցի «Երևանտրանս» ՓԲԸ, որտեղ ավարտին է մոտենում տրոնսպորտային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի կառուցումը: Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան և այլն: Դեկտեմբերին արդեն ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի: […]

Կիսվել

Սլովակիան երկրորդ անգամ է մերժել Ստամբուլյան կոնվենցիան

Սլովակ օրենսդիրները երկրորդ անգամ են մերժել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան և կոչ արել երկրի կառավարությանը՝ չեզոքացնել կոնվենցիայի ընդունումը ԵՄ-ի կողմից: Այս մասին տեղեկացնում է novinite.com կայքը: Ստամբուլյան կոնվենցիան ընդունվել է Եվրոխորհրդի կողմից  2011 թվականին և ուժի մեջ մտել 2014 թվականից: Կոնվենցիան ԵՄ-ի կողմից ստորագրվել է 2017 թվականի հունիսին: Սա իր տեսակի մեջ առաջին փաստաթուղթն […]

Կիսվել

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է ՊԲ

Հայկական երկու հանրապետությունների  ռազմական համագործակցության ծրագրի  շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է պաշտպանության բանակում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ԱՀ ՊՆ, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ […]

Կիսվել

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Արարատ Միրզոյանն արձանագրել է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: Աժ նախագահը Դեյվիդ Մորանին տեղեկացրել է մեր երկրում ընթացող զարգացումների մասին՝ ընդգծելով, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն անշեղորեն […]

Կիսվել

Նորքի անտառներում կաթիլային ոռոգում կներդրվի եւ անտառը կվերականգնվի. Նոր որոշում կառավարությունում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին 6 մլն դրամ հատկացնել Նորքի անտառների 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Երեւանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երեւանի անտառպետության 56 հա-ից ծառապատվել է 45 հա-ը, ինչը դեռեւս […]

Կիսվել

Քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ՝ Երևանի 2020թ. բյուջեի և զարգացման ծրագրերի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ: Բնակիչները և քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել 2020թ. բյուջեի, քաղաքի զարգացման տարեկան և հնգամյա ծրագրերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Ոլորտի պատասխանատուներն ու քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պատասխանել են քաղաքացիների հարցերին: Մասնակիցները հետաքրքրվել և առաջարկներ են արել կանաչապատման, վերելակների փոխարինման, մասնակցային […]

Կիսվել

ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Մարտիրոսյանն ու Տիգրան Եսայանը նշանակվել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի […]

Կիսվել

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ողջունել է Չեխիայի կողմից Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ Հայաստանը մեծ հույս եւ ակնկալիքներ ունի, որ չեխական կողմը կաջակցի նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում: Աժ նախագահը շնորհակալություն է հայտնել […]

Կիսվել

ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային օգնության տրամադրման գործընթացը Թրամփի՝ Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցից անմիջապես հետո․ լրատվամիջոցներ

Սպիտակ տունն Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման գործընթացի դադարեցմանն ուղղված առաջին քայլերն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցից անմիջապես հետո, գրում է euronews.com-ը՝ հղում անելով Ներկայացուցիչների պալատի բյուջետային հնաձնաժողովի փաստաթղթերին։ Հանձնաժողովի անդամները հրաժարվել են հանրայնացնել համապատասխան փաստաթղթերը, սակայն պարզաբանել են, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակներում։ Հիշեցնենք, […]

Կիսվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Ողջունելով հյուրին, որը Հայաստան է ժամանել՝ Մարդու իրավունքների պաշտպանի 15-ամյակի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը չափազանց բարձր է գնահատում ԵԱՀԿ բոլոր […]

Կիսվել

ContactUs.com