Ռուսաստանում ուժի մեջ է մտել ժամանակավոր կացության թույլտվության դյուրացված կարգը

Ռուսաստանում կացության անժամկետ տեսակներ են հայտնվել: Միևնույն ժամանակ, ընդլայնվել է օտարերկրյա քաղաքացիների ցանկը, որոնք կարող են կացության թույլտվություն ստանալ՝ առանց ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու, իսկ դիմումների դիտարկման ժամկետը կրճատվել է՝ դառնալով 4 ամիս, գրում է РИА Новости-ն:

Օրենսդրական համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի մեկից:

Օրենքով սահմանվել է անժամկետ կացության թույլտվության տրամադրման կարգը (նախկինում այն տրամադրվում էր 5 տարով)՝ բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների և նրանց ընտանքի անդամների (աշխատանքի թույլտվության գործողության ժամկետով) և որակավորված մասնագետների (3 տարով) նման թույլտվության տրամադրման դեպքերը:

Նաև ժամանակավոր կացության թույլտվություն կարող են ստանալ տարբեր խմբերի պատկանող օտարերկրյա քաղաքացիները՝ առանց քվոտան հաշվի առնելու: Այս նորմը կտարածվի այն քաղաքացիներ վրա, որոնք ծնվել են Ռուսաստանում կամ ամուսնացած են Ռուսաստանի քաղաքացու հետ, փախստականի կարգավիճակ ունեն կամ ժամանակավոր ապաստան է տրամադրված Ռուսաստանում:

Դյուրացվել է կացության թույլտվության կարգը մի շարք օտարերկրյա քաղաքացիներ համար, որոնք ծնվել են ՌԽՖՍՀ-ում և նախկինում Խորհրդային Միության քաղաքացիություն են ունեցել:

Բացի նշվածից՝ ժամանակվոր կացության թույլտվության տրամադրման դիմումների դիտարկման ժամկետը կրճատվել է՝ դառնալով 4 ամիս:Slaq.am — Լրատվական աղբյուր

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com