ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ, ՈՐ ԿԱՐՄՐՈՒԿԸ ՋՆՋՈՒՄ Է ՕՐԳԱՆԻԶՄԻ ԻՄՈՒՆԻԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ա

Բոլոր նրանք, որոնք հիվանդացել են ժամանակին կարմրուկով, պաշտպանված են այդ հիվանդությունից ամբողջ կյանքի ընթացքում։ Սակայն միեւնույն ժամանակ այդ պաշտպանությունն ունի չափազանց բարձր գին, կարծում են գիտնականները, հայտարարելով, որ կարմրուկը ջնջում է մարդու իմունային հիշողությունը եւ դարձնում խոցելի այլ հիվանդությունների հանդեպ։ Այս մասին հայտնում են Science եւ Science Immunology հանդեսները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, կարմրուկից ամեն տարի մահանում է 100 000 մարդ, որոնց մեծ մասը մինչեւ հինգ տարեկան երեխաներ։ Ու սա այն դեպքում, երբ 1960-ական թթ, իրականցվում են կարմրուկի դեմ պատվաստումներ։ Գիտական ուսումնասիրությունները պարզել են, որ կարմրուկը նեգատիվ է ազդում մարդու իմունիտետի վրա, նրան դարձնում խոցելի այլ հիվանդությունների հանդեպ եւ իմունիտետի վերականգնման համար 2-3 տարի է հարկավոր՝ կարմրուկով հիվանդանալուց հետո։ Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս անպայման անցնել պատվաստումները, օրգանիզմի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com