ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային օգնության տրամադրման գործընթացը Թրամփի՝ Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցից անմիջապես հետո․ լրատվամիջոցներ

Սպիտակ տունն Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման գործընթացի դադարեցմանն ուղղված առաջին քայլերն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցից անմիջապես հետո, գրում է euronews.com-ը՝ հղում անելով Ներկայացուցիչների պալատի բյուջետային հնաձնաժողովի փաստաթղթերին։

Հանձնաժողովի անդամները հրաժարվել են հանրայնացնել համապատասխան փաստաթղթերը, սակայն պարզաբանել են, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Թրամփի և Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին: Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը մի քանի անգամ պահանջել է Զելենսկիից հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ. Հանթեր Բայդենը եղել է ուկրաինական Burisma Holding մասնավոր գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Նշենք, որ Ջո Բայդենը մասնակցելու է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական մրցապայքարին:

Հենց նշված օրն էլ, ըստ փաստաթղթի, Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունը որոշում է կայացրել սառեցնել Ուկրաինային տրամադրվելիք օգնության գործընթացը։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com