02/12/2019

Էդմոն Ադամյան. Կոշում 2000-ականներին ընտրվեցի, սակայն չկարողացա աշխատել …

Դեկտեմբերի 8-ին ՏԻՄ ընտրություններ են հանրապետության մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում: Կոշ գյուղական համայնքում առաջադրվել են 3 թեկնածուներ՝ Էդմոն Ադամյանը, Արմեն Ավետիսյանն ու արդեն 15 տարի համայնքը ղեկավարող Աշոտ Ենգիբարյանը: Ծաղրածուի ազգանվամբ գյուղապետ Աշոտ Ենգիբարյանն, ինչպես երեք տարի առաջ, նույն անազնիվն է, նախապես պայմանավորված ժամից րոպեներ առաջ լքում է հանդիպման վայր […]

Կիսվել

«Աշխատենք ժողովրդի համար». Ավանի գյուղապետի թեկնածու

Հանրապետության մի շարք համայնքներում դեկտեմբերի 8-ին համայնքապետի ընտրություններ են լինելու: Արագածոտնի մարզի Ավան գյուղում էլ ընտրությունները արտահերթ են: Մենք այցելել ենք Ավան գյուղ, տեսահարցազրույցներ ունեցել առաջադրված բոլոր երեք թեկնածուների հետ: Ստորև ներկայացնում ենք մեր տեսահարցազրույցը Ավանի գյուղապետի թեկնածու, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ով առաջնահերթ ընդգծեց, որ այդ փոքրիկ գյուղում բոլոր թեկնածուները միմյանց հետ […]

Կիսվել

Արարատի մարզպետն աշխատավարձի 100 %-ի չափով պարգևատրել է իր խորհրդականներին, օգնականներին, վարչության պետերին և ներքին աուդիտի բաժնին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նոյեմբերի 11-ի կարգադրությամբ Արարատի մարզպետարանի 14 աշխատակիցներ պարգևատրվել են՝ 13-ն աշխատավարձի 100 տոկոսի, 1-ը 50 տոկոսի չափով:2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել են մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետի տեղակալի օգնականը, մարզպետարանի վարչության պետերը և ներքին աուդիտի բաժնի պետն ու աշխատակիցները:Աշխատակիցները պարգևատրվել են աշխատավարձի ֆոնդի […]

Կիսվել

ԱՊՀ-ում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում Հայաստանը միջին աշխատավարձով առաջ է անցել Ադրբեջանից

Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ ԱՊՀ երկրներում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում առաջ է անցել Ադրբեջանից, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն: ԱՊՀ-ի վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում միջին աշխատավարձը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 385 ԱՄՆ դոլար՝ երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 15 դոլարով: Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից 10 դոլարով: Ռուսաստանը 705 դոլարով (2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ 45 դոլարով […]

Կիսվել

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն հունվարի 8-ին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ծրագրված է անցկացնել 2020 թվականի հունվարի 8-ին, հնարավոր է՝ Ստամբուլում: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը: «Այո, այդ օրը պատրաստվում է հանդիպում երկու նախագահների միջև: Այդ այցելության հիմնական թեման «Թուրքական հոսք» գազատարի բացումն է»,- հայտարարել է Կրեմլի […]

Կիսվել

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը […]

Կիսվել

ContactUs.com